Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

՛՛Աշտարակ Ձու՛՛ ՍՊԸ

6 subscribers
About Us
‘’Աշտարակ Ձու’’ ՍՊ ընկերությունը ստեղծվել է 2007 թվականի օգոստոսին և գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աղձք համայնքում։ Այն ժամանակակից բարձր արդյունավետ ձեռնարկություն է, որը մասնագիտացած է հավի ձվի արտադրության մեջ եւ հատուկ ուշադրություն է դարձնում թռչնաբուծական արտադրության զարգացման ոլորտում ներդրումային նախագծերի իրականացմանը: ՛՛Աշտարակ Ձու " ՍՊԸ-ին պատկանող ֆաբրիկայում ձվի արտադրության տեխնոլոգիական ցիկլը փակ բնույթ է կրում․ օրական ճտից մինչև պատրաստի փաթեթավորված արտադրանքի թողարկումը և վաճառքը: Հավի ձվի հիմնական արտադրանքի թողարկման հուսալի արդյունքները մեր ձեռնարկության ամբողջ համակարգված կոլեկտիվի շնորհիվ է, որը ձեւավորվել է բարձր որակավորում ունեցող մասնագետների և պրոֆեսիոնալ աշխատողների կողմից։ Ընկերության կոլեկտիվի գլխավոր խնդիրը ոչ միայն տնտեսական գործունեության արդյունքում շահույթ ստանալն է, այլև մեր հայրենիքի շահերի պաշտպանությունն ու թռչնաբուծության որակյալ արտադրանքի նկատմամբ երկրի բնակչության պահանջմունքների առավել լիարժեք բավարարումը:

Jobs at ՛՛Աշտարակ Ձու՛՛ ՍՊԸ

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to ՛՛Աշտարակ Ձու՛՛ ՍՊԸ page to receive notifications about vacancies posted by the company