Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Արթին Էնթրփրայս ՍՊԸ

Address: ք. Երևան, Կոմիտաս 51
Founded: 1995
Number of employees: 1-15
Phone: 37410 234-370
About Us

Մեր հիմնական սկզբունքն է` քայլել այնպիսի ճանապարհով, որով դեռ ոչ ոք չի համարձակվել անցնել, նախաձեռնել անհնարին թվացող ծրագրեր ու դրանց իրականացման ճանապարհին կատարել մասնագիտական թռիչքներ, ճեղքել պատնեշներն ու դուրս գալ ավելի մեծ ասպարեզներ:

- Նոր ու անհնարին թվացող ծրագրերի նախաձեռնում եւ հետեւողական իրագործում,

- խնդիրներին գլոբալ մոտեցում` համաշխարհային տենդենցներին ու միջազգային չափանիշներին համապատասխան, 

- մասնագիտական ներուժի մշտական կատարելագործում.

ահա այն հիմնական սկզբունքները, որոնց շնորհիվ «Արթին էնթրփրայսն» իր գործունեության մոտ 13 տարիների ընթացքում ունեցել է աննախադեպ հաջողություններ, ապահովել անընդհատ զարգացում:

Անշարժ գույք, գնահատում, շինարարություն, խորհրդատվություն.

սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնք տարիների ընթացքում զարգացրել է «Արթին էնթրփրայսը»` առքուվաճառքի փոքրիկ ընկերությունից վերածվելով տարածաշրջանում մեծ հեղինակություն ունեցող ընկերության:

Մենք Հայաստանի անշարժ գույքի շուկայի առաջին եւ հեղինակավոր ընկերություններից մեկն ենք, շուկայի առաջին պրո‎‎‎ֆեսիոնալներից, իսկ գնահատման ու խորհրդատվության բնագավառում` տարածաշրջանում այն հատուկենտ ընկերություններից, որ ճանաչված է միջազգային մասնագիտական կառույցների կողմից, իսկ մասնագետները տիրապետում են գնահատման ամենահեղինակավոր լիցենզիաներին, գրանցված են միջազգային մի քանի ռեեստրներում:

Իր հիմնադրումից`1995 թ. օգոստոսից մինչ օրս «Արթին Էնթրփրայսն» անմիջական մասնակցություն է ունեցել Հայաստանի անշարժ գույքի քաղաքակիրթ ու միջազգային չափանիշներին ձգտող շուկայի ձեւավորմանը, երկրի զարգացման ծրագրերին ու նրա ներդրումային գրավչության բարձրացմանը, անշարժ գույքի ոլորտի օրենսդրության, ստանդարտների մշակմանը:

Jobs at Արթին Էնթրփրայս ՍՊԸ

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Արթին Էնթրփրայս ՍՊԸ page to receive notifications about vacancies posted by the company
address
Address
ք. Երևան, Կոմիտաս 51
address
Number of employees
1-15
Phone
Phone
37410 234-370
date
Founded
1995