Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Առողջ Սունկ ՍՊԸ

About Us
«Առողջ Սունկ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2004թ.-ին, դինամիկ կերպով զարգացող ընկերություն է: Զբաղվում է սնկի աճեցմամբ և պահածոյացմամբ: Ընկերությունն արտադրում է 3 տեսակի սունկ՝ շամպինյոն, թագավորական շամպինյոն կամ պորտաբելլա և կախասունկ: «Առողջ Սունկ» ընկերությունն արտադրամասեր ունի հանրապետության տարբեր մարզերում, Աբովյան և Հրազդան քաղաքներում, Արմավիրի Մայիսյան գյուղում, ինչպես նաև Տաշիրում: Սնկի աճեցման հումքը նույնպես արտադրվում է ընկերության կողմից. հումքի բաղադրիչները գրեթե ամբողջ ծավալով ձեռք են բերվում հայաստանյան շուկայից: Դրա հիմքն է կազմում ծղոտը, թռչնաղբը, գիպսը, տորֆը, սնկի սերմն ու ջուրը: Ծղոտը գյուղացիական տնտեսություններում չի այրվում, թռչնաղբը օգտագործվում է և պահեստավորվում, որի շնորհիվ լուծվում են նաև էկոլոգիական խնդիրներ: Ընկերությունն արտադրության մեջ օգտագործում է բնական խմելու ջուր, որի շնորհիվ այստեղ աճեցված սունկն ունի բացառիկ համ ու հոտ: Ընկերությունը ստեղծման օրվանից հավատարիմ է մնացել «առողջ սունկ» կարգախոսին և քիմիական կամ որևէ այլ հավելանյութ չի օգտագործում, ինչը հնարավորություն է տալիս ապահովել անթերի տեսքը և երկարեցնել պահպանման ժամկետը: «Առողջ Սունկ» ընկերությունը ստեղծման օրվանից սերտ համագործակցում է սնկի արտադրությամբ զբաղվող առաջատար երկրների՝ Հոլանդիայի, Ուկրաինայի և Լեհաստանի մասնագետների հետ՝ խորհրդատվական ու փորձի փոխանակման ձևաչափով:

Jobs at Առողջ Սունկ ՍՊԸ

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Առողջ Սունկ ՍՊԸ page to receive notifications about vacancies posted by the company