You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
About Us
«ArmRend» եռաչափ մոդելավորման և վիզուալիզացիայի ստուդիայում աշխատում են միայն սերտիֆիկացված մասնագետներ՝ բազմամյա փորձով, որոնք կիրականացնեն Ձեր պատվերը բարձր որակով և հնարավորինս սեղմ ժամկետում: Մոդելավորման համար օգտագործում ենք Autodesk 3ds Max, Autodesk Maya, ZBrush ծրագրային համակարգերը: Վիզուալիզացիան կատարվում է V-Ray և Corona Render համակարգերի միջոցով: «ArmRend» ստուդիան անընդհատ կատարելագործվում է:
Մենք հետևում ենք համակարգչային գրաֆիկայի ոլորտում նորագույն տենդենցներին, օգտագործում ենք համակարգչային նորագույն ծրագրային համակարգեր՝ Ձեր պատվերը բարձր որակով իրականացնելու համար: Մենք ձգտում ենք առաջինը օգտագործել պերսպեկտիվ տեխնոլոգիաները, որի վառ օրինակն է հանդիսանում Corona Render վիզուալիզացիայի համակարգը: Վերջինս լուրջ մրցակից է հանդիսանում շուկայում առաջատար դիրք զբաղեցնող V-Ray վիզուալիզացիայի համակարգի համար:
«ArmRend» ուսումնական կենտրոնն անցկացնում է Autodesk 3ds Max ծրագրի պրոֆեսիոնալ դասընթացներ՝ նմանը չունեցող ուսումնական ծրագրով: Մեր նպատակն է հանդիսանում համակարգչային գրաֆիկայի բարձրակարգ մասնագետների պատրաստումը և նրանց առաջին քայլերի կատարումը տեղական և միջազգային շուկաներում: Այստեղ Դուք ձեռք կբերեք օր օրի զարգացող, մեծ պահանջարկ ունեցող և բարձր վարձատրվող մասնագիտություն:
Jobs at ArmRend Educational Center
The company currently has no vacancies
Look for jobs in similar companies or subscribe to ArmRend Educational Center page to receive notifications about vacancies posted by the company