You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
ARFIN UCO LLC
«Արֆին» ՈՒՎԿ-ն հիմնադրվել է 2002 թվականին որպես վարկային միություն։Այնուհետև՝ 2023-ին վերափոխվել է ունիվերսալ վարկային կազմակերպության։
Մեր նպատակները, սկզբունքները և բիզնես գործընթացները սահմանելիս մենք առաջնորդվում ենք ճշմարիտ և պարզ գործելաոճի մոտեցումներով՝ միևնույն ժամանակ սնուցելով և զարգացնելով միջանձնային հաղորդակցությունը։
Ընկերության մարդակենտրոն մոտեցումը թույլ է տալիս շատ արագ հասկանալ հաճախորդների յուրօրինակ կարիքները,առաջարկել հարմարեցված լուծումներ եւ բացառիկ փորձառություն։ Շարունակական զարգացման միտումը մեզ մղում է բարելավել մեր ծառայությունները և ներքին գործընթացները՝ հարմարվելով հաճախորդների պարբերաբար փոփոխվող կարիքներին։
Մենք կարևորում ենք հաշվետվողականությունը` պատասխանատվություն կրելով մեր գործողությունների համար։ Արֆինը հավատարիմ է բոլորի համար ավելի լավ ֆինանսական ապագա ձևավորելու գաղափարին։
«Արֆինի» ՈՒՎԿ ՍՊԸ-ի առաքելությունն է աջակցել հայկական միկրո, փոքր և միջին ձեռնարկատերերին և նրանց աշխատակիցներին՝ մատուցելով հասանելի և մատչելի ֆինանսական ծառայություններ։
Jobs at ARFIN UCO LLC
The company currently has no vacancies