Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

"Արֆարմացիա" ՓԲԸ

14 subscribers
Address: ք․ Երևան, Պուշկինի 56
Website: www.arpharm.am
Phone: 060759999
About Us
Մեր առաքելությունը Մենք նվիրված ենք մեր հաճախորդներին՝ որակյալ ապրանքատեսակների մատակարարման գործընթացում: Մենք հավատում ենք մեր հաճախորդների հետ հարգանքի, ազնվության և ամբողջականության վրա հիմնված տևական հարաբերությունների հաստատմանը: Մեր պատմությունը «Արֆարմացիա» ՓԲԸ-ը 1924 թվականից ի վեր դեղեր, բժշկական և հիգիենայի պարագաներ է մատակարարում հիվանդանոցներին, պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին, դեղերի մեծածախ և մանրածախ գործունեություն իրականացնող կազմակերպություններին: Մենք հանդիսանում ենք Հայաստանի Հանրապետության ամենահին դեղագործական ընկերությունը: Այս շուրջ 100 տարվա գործունեության ընթացքում մենք ստեղծել ենք ընկերության անուն, որը լայն ճանաչում ունի դեղագործների և հիվանդանոցների շրջանում: Մենք շուկայում հայտնի ենք որպես այնպիսի ընկերություն, որը գործում է բարձր էթիկական արժեքների հիման վրա, և նրա գործունեությունը լիովին թափանցիկ է: «Արֆարմացիա» ՓԲԸ-ը մասնագիտացած է դեղագործական, հիգիենայի և առողջության պահպանման ապրանքների գրանցման, ներմուծման, վաճառքի խթանման և բաշխման ոլորտում: Մենք ներմուծում և մատակարարում ենք դեղամիջոցներ և դեղեր ամբողջ աշխարհից: Մենք սպասարկում ենք ավելի քան 500 հաճախորդներ Հայաստանում, որոնք տեղական փոքր, միջին և մեծ դեղատներ են, ինչպես նաև հիվանդանոցներ և առողջապահական կազմակերպություններ:

Jobs at "Արֆարմացիա" ՓԲԸ

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to "Արֆարմացիա" ՓԲԸ page to receive notifications about vacancies posted by the company
address
Address
ք․ Երևան, Պուշկինի 56
website
Website
Phone
Phone
060759999