Արդշինբանկը հանդիսանում է ունիվերսալ ֆինանսավարկային կազմակերպություն՝ առաջարկելով բանկային ծառայությունների ամբողջական շրջանակ։ Բանկի գործունեության առաջնային ուղղություններից է խոշոր կորպորատիվ հաճախորդների նախագծային ֆինանսավորումը, առաջին հերթին, Հայաստանի արդյունաբերության ռազմավարական ոլորտներում և էներգետիկ հատվածում, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, պլաստիկ քարտերի թողարկումն ու սպասարկումը, էլեկտրոնային բանկինգը, միջազգային դրամական փոխանցումները։ 2020 մրցանակներ ՝ -Արդշինբանկի եվրոպարտատոմսերի թողարկումը Եվրոպայում ճանաչվել է «Տարվա գործարք» Financial Times կազմակերպության The Banker ամսագրի կողմից -Միջազգային հեղինակավոր «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2020 թվականի«Տարվա լավագույն բանկ»-ը Հայաստանում -Բրիտանական Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է «2020 թվականի լավագույն բանկ» -Միջազգային հեղինակավոր «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2020 թվականի «Տարվա ամենահուսալի բանկ»-ը Հայաստանում -Asian Banking and Finance (ABF)-ի կողմից բանկին շնորհվել են մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ», «Տարվա թվային բանկային նախաձեռնություն» և «Տարվա նախաձեռնություն օնլայն բանկինգի ոլորտում» մրցանակները -VISA միջազգային վճարային համակարգը ճանաչել է իր քարտերի ամենախոշոր թողարկողը Հայաստանում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից