You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Անիվ ՈՒՎԿ ՍՊԸ
About Us
ԱՆԻՎ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը մրցութային կարգով աշխատանքի է հրավիրում վարկային մասնագետների ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում աշխատելու համար:
Վարկային մասնագետը.
• իրականացնում է պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, վարկունակության վերլուծություն,
• նախապատրաստում և նախնական քննարկման է ներկայացնում վարկերի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, եզրակացություն է ներկայացնում վարկային փաթեթի և դրա ապահովության վերաբերյալ,
• նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում վարկերի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,
• իրականացնում է վարկերի ընթացիկ սպասարկումը, մոնիթորինգը, անհրաժեշտության դեպքում՝ հաշվետվություններ է ներկայացնում տնօրենին,
• տնօրենի կողմից տրված լիազորագրերի սահմաններում կնքում է պայմանագրեր, նոտարական, կադաստրի տարածքային գրասենյակներում և դատական ատյաններում հանդես է գալիս որպես լիազորված անձ,
• առաջարկություններ է ներկայացնում վարկերի տրամադրման, սպասարկման, ընթացիկ մոնիթորինգի և մարման գործընթացի կատարելագործման վերաբերյալ,
• առաջարկություններ է ներկայացնում նոր վարկային գործիքների ներդրման վերաբերյալ, իրականացնում է ՈՒՎԿ ներքին կանոնակարգերով և տնօրենի հանձնարարությամբ այլ գործողություններ:
Դիմողը պետք է ունենա.
•Բարձրագույն կրթություն
•Վարկավորման բնագավառում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ •Համակարգչային MS office, Internet, Outlook ծրագրերի վարժ իմացություն
•Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
•Գործնական շփման էթիկա
•Սահուն հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
• Ճշտապահություն, կազմակերպվածություն, թիմային աշխատանքի ունակություն
Նախապատվությունը տրվում է սեփական ավտոմեքենա ունեցող և նշված տարածաշրջաններում բնակվող անձանց:
Աշխատավարձը կախված է պորտֆելի մեծությունից և որակից՝ առանց վերին սահմանի:
Ռեզյումեները ներկայացնել մինչև 2015թ.-ի փետրվարի 28-ը ներառյալ, ՛՛Անիվ՛՛ ՈՒՎԿ էլ. հասցեով` aniv@aniv.am
Jobs at Անիվ ՈՒՎԿ ՍՊԸ
The company currently has no vacancies
Look for jobs in similar companies or subscribe to Անիվ ՈՒՎԿ ՍՊԸ page to receive notifications about vacancies posted by the company