You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

Ամիրա Պալաս հյուրանոց
About Us
Ամիրա Պալաս ՝ ճանաչված հյուրանոց-սաունա Երևանում, որը տեղակայված է քաղաքի կենտրոնից քիչ հեռու։ Իր բացման օրվանից հյուրանոցը հյուրերին գրավում է շնորհիվ մի շարք առավելությունների.
Բարեկարգված տարածք։ Հյուրանոցի կողքին առկա է հարմարավետ կայանատեղի, իսկ յուրաքանչյուր համար ունի իր առանձին ավտոտնակը։ Այն հյուրերը, ովքեր ճանապարհորդում են առանց ավտոմեքենա, կարող են մոտակա կանգառում օգտվել հասարակական տրանսպորտից։ Հյուրանոցի կանաչապատ տարածքը դուր կգա և՛ մեծերին, և՛ փոքրերին։
Զարգացած ենթակառուցվածք։ Հյուրանոցային համալիրի տարածքում կա ոչ միայն սեփական ռեստորան, այլ նաև սաունաներ, բաղնիքներ ու լողավազաններ։ Այս ամենը կօգնի հյուրերին բազմազան դարձնել իրենց հանգիստը։
Ուշադիր անձնակազմ։ Ամիրա Պալասի անձնակազմը միշտ պատրաստ է օգնության հասնել հյուրերին և իրացնել հանգստացողների բոլոր ցանկությունները։ Ադմինիստրատորը կներկայացնի քաղաքի մասին ինֆորմացիա, կհուշի, թե ինչպիսի վայրեր կարելի է այցելել, կպատվիրի տաքսի ու կկազմակերպի շուրջօրյա սերվիս համարում
Jobs at Ամիրա Պալաս հյուրանոց
The company currently has no vacancies
Look for jobs in similar companies or subscribe to Ամիրա Պալաս հյուրանոց page to receive notifications about vacancies posted by the company