You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
«ԱԼՖԱ ՍԵՆԹՐ» ապահովագրական գործակալություն ՍՊԸ-ն իրականացնում է ապահովագրական միջնորդային գործունեություն։ Զբաղվում է ապահովագրական պրոդուկտների ակտիվ վաճառքներով։
Մեր նպատակն է մեր գործունեությամբ ապահովել մեր թիմակիցների, հաճախորդների և գործընկերների հարմարավետությունը և երջանկությունը։
Մենք գնահատում ենք մեր աշխատողներին և ստեղծում նրանց համար բոլոր պայմանները, որպեսզի աշխատողը գա աշխատանքի հաճույքով։ Ընկերությունը նպաստում է իր յուրաքանչյուր աշխատակցի անհատական զարգացմանն ու մասնագիտական աճին։
Եթե դուք չունեք փորձ վաճառքի ոլորտում, ապա միանալով մեր թիմին դուք ձեռք կբերեք ներկայիս ամենապահանջված և եկամտաբեր մասնագիտություններից մեկը։
Ընկերության գործունեությունը հիմնված է հետևյալ արժեքների վրա՝
- ազնվություն
- պատասխանատվություն
- պրոֆեսիոնալիզմ
- ճկունություն
- հարմարավետություն
- աճ և զարգացում