AI լուծումներից մինչև ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներ․ Job.am-ն ամփոփում է տարին
Նոր գործիքակազմ
Անցնող տարվա ընթացքում Job.am-ը ներկայացրեց իր նոր Talent Pool™ գործիքը, որի հիմնական նպատակը HR մասնագետների աշխատանքը հեշտացնելը և տաղանդների հավաքագրման գործընթացի արդյունավետության մակարդակը բարձրացնելն է։ Բացի թափուր աշխատատեղերի լրացման գործում ակնհայտ առավելություններից, գործիքը նաև հնարավորություն է տալիս ընկերություններին առաջ մղել իրենց գործատուի բրենդը՝ թույլ տալով ստեղծել տվյալ ընկերությունում աշխատանքով հետաքրքրված տաղանդների սեփական բազա։ Job.am-ը բարելավել է նաև AI Scoring գործիքը, որը թույլ է տալիս գնահատել թեկնածուների համապատասխանության աստիճանը հաստիքներին։
Նորացված հարթակ
Job.am-ը շարունակ վերանայում է իր հարթակում ներդրված համակարգերը՝ կատարելագործելով դրանք։ Այս առումով անցնող տարին ևս բացառություն չէր։ Թարմացումները ոչ միայն նոր շունչ են հաղորդում մեր օգտատերերին արդեն իսկ լավ ծանոթ հարթակին, այլև բազմազան գործիքակազմից ավելի հեշտ օգտվելու հնարավորություն են տալիս: Նոր՝ առավել պարզ և հստակ դիզայն, թեկնածուների որոնման համակարգի կատարելագործված տարբերակ, մեր ծառայություններից օգտվելու համար առաջարկվող փաթեթները համեմատության մեջ դիտարկելու հնարավորություն և դրանց արժեքին տարբեր արժույթներով ծանոթանալու հնարավորություն․ ահա կատարված փոփոխություններից մի քանիսը։
Հերթական փոփոխությունը պայմանավորված էր կանաչ տնտեսության խթանման գործում Job.am-ի հանձնառությամբ․ ավելացվեց կանաչ աշխատատեղերի ֆիլտր, որի միջոցով աշխատանք փնտրողները, ովքեր ցանկանում են դիտարկել իրենց կարիերան զարգացող կանաչ տնտեսության ոլորտում, կարող են կայքում դիտել համապատասխան աշխատատեղերը։
Հավելենք նաև, որ ավելացվել է ուսանողների համար աշխատատեղերի ֆիլտր։
Հարթակի արդյունավետության բարձրացում
Այն, որ Job.am-ը շարունակում է մնալ վստահված հարթակ ինչպես գործատուների, այնպես էլ աշխատանքներ փնտրողների համար, ապացուցվում է անցնող տարվա վիճակագրությամբ, որի ընթացքում Job.am-ի գործընկերների թիվն ավելացել է մի քանի հարյուրով, իսկ հարթակ է ներբեռնվել ավելի քան 62,300 ռեզյումե, ակտիվացված ծանուցումների թիվն ավելացել է 23810-ով։
Ոլորտային միջոցառումներ
Անցնող տարվա ընթացքում Job.am-ը կազմակերպեց մեր երկրում կանաչ տնտեսությանը նվիրված առաջին` SEE Expo & Dialogue էքսպո-կոնֆերանսը։ Հարթակը հովանավորեց ՄՌԿ հեղինակավոր Voice of HR միջոցառումը, որի ընթացքում հայաստանյան առաջատար կազմակերպությունների ՄՌԿ մասնագետները կիսվեցին իրենց փորձով և գիտելիքներով։ Հարթակի թիմը մասնակցեց Career City Fest, MedMeet Expo-ին և «ԵՊՀ սովորի՛ր և վաստակի՛ր»․ Արցախ կարիերայի տոնավաճառին։ Job.am-ը հանդես եկավ նաև որպես WOW!HR Armenia Business-award միջազգային կոնֆերանսի մեդիա հովանավոր, ինչպես նաև որպես պանելային քննարկման գլխավոր հովանավոր մասնակցեց Talentus HR ընկերության կողմից կազմակերպված «Ինչպե՞ս նվազեցնել աշխատակիցների հոսունությունը» խորագրով միջոցառմանը։
Հայաստանյան աշխատաշուկայում նորանոր գործիքակազմերով ոլորտային կարևորագույն հարթակներում սպասեք մեզ գալիք 2025-ին։
You may also like