Get our free app. It won't take up space on your device
Փոդքասթ

«Ինչպե՞ս մոնետիզացնել տաղանդը»․ Futuris Architects-ի տնօրեն Հովնան Շահբազյանը՝ նորարար ստուդիա հիմնելու և ինտերիեր դիզայնի միջոցով բիզնես խնդիրներ լուծելու մասին

6/17/2022 | 18615 views

Արթուր Մուրադյանի հետ փոդքասթի հերթական հյուրը ZEEL PROJECT-ի և Հայաստանի ամենանորարար և ստեղծագործ ճարտարապետական ​​ստուդիաներից մեկի՝ Futuris Architects-ի հիմնադիր տնօրեն Հովնան Շահբազյանն է։

 

Փոթքասթի շրջանակում Շահբազյանը խոսել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում Zeel Project-ը կյանքի կոչելու, դիզայնի ստեղծման սաղմնային փուլում պատվիրատուի հետ ակտիվ համագործակցության, յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցում ցուցաբերելու, տաղանդը «վաճառելու», արտերկրում ներկայանալու հավակնոտ պլանների և այլ թեմաների մասին։

 

Futuris Architects-ի հիմնադրի խոսքով՝  թեև դիզայն գործընթացի ժամանակ հետևում են ընդունված կանոններին, այդ թվում՝  էրգոնոմիկային, մարդու հարմարավետությանն ուղղված գիտություններին, «բայց դրանից զատ նախագիծը հետաքրքիր և ունիկալ է դառնում կրեատիվի և նմանատիպ օրենքների որոշակի խախտման շնորհիվ»։

 

Պատասխանելով  ստեղծագործ աշխատանքը մոնետիզացնելու վերաբերյալ հարցին՝ Շահբազյանը նշում է՝ «ոչ մի ուսումնական հաստատությունում չեն սովորեցնում՝ ինչպես գումար աշխատել: Սովորեցնում են միայն, թե ինչպես դառնալ լավ մասնագետ, սակայն գումար աշխատելու համար պետք է կարողանալ մոնետիզացնել տաղանդը»։

 

Հովնան Շահբազյանը նաև վստահեցնում է, որ դիզայնը կապ չունի տեսողական կատարելության հետ, փոխարենը միտված է ապահովելու մարդու բարեկեցությունը, հանգստությունը և հուզական կայունությունը․ «Ինտերիեր դիզայնին չենք մոտենում որպես գեղարվեստական ստեղծագործություն, որովհետև այդ դեպքում դիզայնը կծառայի միայն մեր փառքին, փոխարենը հաճախորդակենտրոն մոտեցում ենք որդեգրել և դիզայնով փորձում ենք խնդիր լուծել»։

 

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

You may like