You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
NOUT.AM LLC
NOUT.AM-ը հայկական շուկայում գործող տեխնոլոգիական և վաճառքի էկոհամակարգ է, ցանց, որը համատեղում է բարձր տեխնոլոգիաները (AI) և մրցակցային մեծ առավելությունները տեղական համակարգչային և կենցաղային տեխնիկայի ոլորտներում․ NOUT.AM-ն ապահովում է իր գնորդների համար ավելի մեծ ապրանքացանկ, քան ոլորտի բոլոր մեծ ընկերութությունների ապրանքացանկերը միասին գումարային, ունի 8 բաժիններից բաղկացած կառուցված, սկսած դասական վաճառքների բաժնից մինչ արհեստական բանականության տեխնոլոգիաներ և ծրագրավորում․ 16 տարիների աշխատանքի ընթացքում 2 հոգանոց փոքր թիմից, NOUT.AM-ը վերածվեց էլեկտրոնիկայի վաճառքի ցանցի, որտեղ ապահովվում է մշտական զարգացում թե մասնագետների վերապատրաստմանը և թե պրոցեսների կատարելագործմանն ուղղված․ NOUT.AM-ի կողմից վարվող պրոցեսները գրեթե 95%-ով անկախ են շուկայից և մատակարարներից, քանի որ ընկերությունն ապահովում է սեփական լոգիստիկան, ծրագրավորումը, մարքեթինգը և գովազդը, դպրոցը կադրերի վերապատրաստման համար, պահեստը, ներկրումը և այսօր արդեն ունի 59-ից ավել ներդրողներ, որոնք 2025-ին գնեցին ընկերության տեղաբաշխած 618 միլիոն դրամի պարտատոսմեր․ Մենք աճում ենք և մեր թիմը նույնպես մեծանում է, ուրախ կլինենք, երբ դուք էլ գտնեք Ձեր հաջողությունները մեր թիմում և հատկապես հպարտ կլինենք, երբ Ձեր երազանքներից մի քանիսը իրականանան հենց մեր թիմում կարյերան զարգացնելու ընթացքում
NOUT.AM-ը թիմ է, 8 թիմերից բաղկացած մի մեծ ընտանիք, որտեղ բոլոր կիսում են թիմի նպատակները․ 16 տարիների ընթացքում մենք հասկացանք, որ թիմը ամենամեծ արժեքն է, ամենամեծ ուժն է և բիզնեսի ամենակարևոր օղակը բոլոր իմաստներով․ Ինչպես ասում են "կադրերն են որոշում ամեն ինչ" սա մեր գլխավոր ուղերձն է բոլոր նրանց, ովքեր NOUT-ը պատկերացնում են, որպես առևտային ընկերության տեսակ․ մենք թիմ ենք, էնտուզիաստների և իրենց գործի սիրահարների, որոնք գրեթե ամեն օր նոր արժեքներ են մտցնում ընկերության բիզնես պրոցեսների մեջ իրենց նկատառումներով, հետազոտություններով, նորարարական մոտեցումներով, երբեմն նույնիսկ տրամաբանությունից երևակայությունից դուրս եկող մոտեցումներով, սա մեր կրեդոն է և մեր արժեքը
"անել առաջինը, անել որակով, անել մինչև վերջ"
Jobs at NOUT.AM LLC
The company currently has no vacancies