«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: Ընկերության առաքելությունն է. - միավորել լավագույն մասնագետներին, - լինել նորարար և հասնել միայն ամենաբարձր ցուցանիշներին՝ ձգտելով նպաստել մսամթերքի հայկական շուկայի զարգացմանը, - լինել պատասխանատու հասարակության բոլոր շերտերի առաջ՝ գիտակցելով արտադրանքի կարևորությունը ողջ հասարակության համար։