You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Aparto Real Estate Agency
«ԱՊԱՐՏՈ» անշարժ գույքի գործակալությունը հիմնադրվել է 2023 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, երբ հիմնադիր տնօրեն Ալեքս Բաբաջանյանը Երևանի անշարժ գույքի զարգացող շուկայում արդեն 6 տարվա հաջողված փորձից հետո որոշեց ստեղծել մի կազմակերպություն, որի նպատակն էր կոտրել շուկայում առկա բացասական կարծրատիպերը անշարժ գույքի գործակալների մասին և մատուցել որակյալ ծառայություններ՝ հաճախորդներին առաջարկելով առանց ավելորդ խնդիրների և խոչընդոտների գնել, վաճառել, վարձով տալ կամ վարձակալել անշարժ գույք Երևանում։
Մեր Ընկերության Սկիզբը
Կարճ ժամանակահատվածում «Ապարտո»-ի թիմը գրանցեց անհավանական ցուցանիշներ՝ դառնալով Հայաստանյան անշարժ գույքի շուկայում մրցակից և աշխատելաոճ թելադրող գործակալություն մի շարք հայտնի ու ավելի մեծ կազմակերպությունների համար, որոնք ունեն տասնյակ և ավելի տարիների պատմություն։ «Ապարտո»-ի շուկայում հայտնվելուց հետո մենք փոխեցինք մեր շատ մրցակիցների մարկետինգային, իսկ որոշ դեպքերում նաև աշխատանքային ռազմավարությունը անշարժ գույքի Հայաստանյան շուկայում՝ լինելով առաջատարներից մեկը մեր մրցակիցների կողքին։
Մեր առաքելությունն է օգնել անհատներին և ընտանիքներին գտնել իրենց երազանքների բնակարանը, առանձնատունը կամ բիզնես տարածքը գնելու կամ վարձակալելու նպատակով։ Մենք առաջնահերթություն ենք տալիս հաճախորդների գոհունակությանը՝ տրամադրելով անհատականացված մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի, գնահատելով և' հաճախորդի, և' մեր ժամանակը։