Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ գործատուներին

Ինչպե՞ս խթանել գործատուի բրենդը Job.am-ում

5/15/2023 | 2620 views

Դիմե՞լ այս կամ այն հաստիքի համար, թե՞ ոչ։ Որոշում կայացնելիս աշխատանք որոնող անձն առաջնորդվում է ոչ միայն հաստիքի պահանջներով, այլև ուշադրություն դարձնելով գործատուի հեղինակությանը։ Այստեղ է, որ գործատուի բրենդը կարող է որոշիչ նշանակություն ունենալ։ 

 

Ներկայումս ավելի ու ավելի շատ ընկերություններ միջոցներ չեն խնայում մրցակցային աշխատաշուկայում հաստատուն դրական գործատուի բրենդ ստեղծելու և այն խթանելու համար։ Job.am-ը գործատուներին հնարավորություն է ընձեռում խթանել գործատուի բրենդը հարթակում աշխատանք փնտրող անձանց շրջանում։ 

 

Գործատուի բրենդի կառուցման լավագույն պրակտիկաներին և Job.am-ի հնարավորություններին կծանոթանաք մեր այսօրվա բլոգում։ 

 

Ինչո՞ւ է ձեր ընկերությունը լավագույն աշխատավայրը կամ գործատուի բրենդի կարևորությունը

Գործատուի բրենդը ձեր՝ որպես գործատուի հեղինակությունն է։ Այն ներկայացնում է, թե ով եք դուք, ինչ արժեհամակարգ ունեք՝ որպես գործատու, և թե ինչու լավագույն մասնագետները պետք է աշխատեն ձեր ընկերությունում։ 

 

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել գործատուի բրենդի կառուցման գործում։ 

 

✓ Եղեք թափանցիկ։ Աշխատանք փնտրողները գնահատում են իրենց պոտենցիալ գործատուների թափանցիկությունն ու ազնվությունը: Հստակ նշեք ընկերության արժեքների և ակնկալիքների մասին: Նման մոտեցումը կօգնի նաև ձեզ ներգրավել թեկնածուների, ովքեր համապատասխանում են ձեր ընկերության առաքելությանը և կիսում են նրա տեսլականը:

 

✓ Առաջարկեք մրցակցային առավելություններ։ Լավագույն աշխատակիցներին ձեր ընկերության կազմում ոչ միայն ներգրավելու, այլև պահպանելու գործում առաջարկվող արտոնությունները մեծ նշանակություն ունեն։ 

 

✓ Խրախուսեք աշխատակիցներին կիսվել իրենց փորձով։ Աշխատակիցները բրենդի լավագույն «դեսպաններն» են։ Խրախուսեք նրանց, որպեսզի սոցիալական և մասնագիտական ցանցերում կիսեն իրենց դրական փորձը։ Հորդորեք նրանց մասնակցել թափուր հաստիքի վերաբերյալ տեղեկատվությանը տարածման գործում․ դա կարող է լինել սոցիալական ցանցերում աշխատանքի հայտարարությունների տարածման կամ իրենց շրջապատում հաստիքով հետաքրքրված թեկնածուների ուղղորդման տեսքով: 

 

✓ Ակտիվ եղեք սոցիալական ցանցերում։ Վերջին տարիներին սոցիալական ցանցերը համալրել են բրենդը կառուցելու հիմնական հարթակների շարքը։ Օգտագործեք սոցիալական մեդիան ձեր ընկերության մշակույթով կիսվելու, թիմակիցներին ներկայացնելու, ինչպես նաև ընկերությունում առկա թափուր հաստիքներով հետաքրքրված թեկնածուներին արձագանքելու և նրանց հետ շփվելու համար։

 

✓ Ստեղծեք առողջ և դրական աշխատանքային միջավայր։ Խրախուսեք թիմային աշխատանքը, բաց հաղորդակցությունը և գնահատեք աշխատակիցների ձեռքբերումները: Այդպիսի միջավայրում աշխատակիցներն իրենց մոտիվացված են զգում:

 

✓ Հետևեք ձեր կայքին։ Ցանկացած ընկերության մասին հիմնական տեղեկատվության աղբյուրը նրա կայքն է։ Համոզվեք, որ ձեր կայքը մշտապես թարմացվում է և օգտագործման տեսանկյունից հարմար է այցելուներին։  

 

✓ Ապահովեք աշխատանքի թեկնածուների դրական փորձը (candidate experience)։ Հավաքագրման գործընթացում ապահովեք աշխատանքի դիմորդների դրական փորձը՝ ցուցաբերելով անհատական մոտեցում, հարգելով թեկնածուների ժամանակը և ապահովելով գործընթացի թափանցիկությունը։ Դրական փորձ ունեցող թեկնածուները, նույնիսկ եթե աշխատանքի առաջարկ չստանան, ավելի հավանական է, որ ձեր ընկերությունը խորհուրդ տան այլ դիմորդների:

 

✓ Աջակցեք աշխատակիցների աճին և զարգացմանը։ Ներդրումներ կատարեք վերապատրաստման ծրագրերում, մենթորության հնարավորություններ ընձեռեք և հանդես եկեք մասնագիտական առաջընթացին միտված նախաձեռնություններով։

 

✓ Ապահովեք լիարժեք ներկայություն աշխատանքային հարթակներում։ Այն հարթակները, որոնց միջոցով տարածում եք ձեր աշխատանքային հայտարարությունները, ևս մեկ հնարավորություն են տալիս ձեր ընկերությունը ներկայացնելու համար։ Այս պարագայում թիրախը աշխատանք փնտրողների լսարանն է։ 

 

 

Աշխատանքի հայտարարությունից մինչև կազմակերպության հիմնադրման պատմություն․ ի՞նչ պետք է իմանա թեկնածուն

Այսպիսով, թեկնածուն ծանոթանում է ձեր հայտարարությանը, այն գտնում հարմար՝ ելնելով իր փորձից և որակավորումներից և մինչև հաջորդ քայլն անելը՝ դիմելը, ցանկանում է որոշակի տեղեկատվություն ստանալ ընկերության մասին։ Այժմ նա ստիպված է փնտրել ընկերության կայքը, որտեղ էլ որոնելու է իրեն հետաքրքրող տեղեկատվությունը։ 

 

Հաստիքով հետաքրքրված մասնագետն, ամենայն հավանականությամբ, ունի որոշակի զբաղվածությունը։ Ի՞նչը կարող է լավագույնս օգնել նրան խնայել իր ժամանակը և ջանքերը ձեր մասին տեղեկատվություն փնտրելիս, եթե ոչ կարևոր տեղեկատվությունը հենց այն աշխատանքային հարթակում տեղադրելը։ Այստեղ թեկնածուն միանգամից և՛ կծանոթանա աշխատանքի հնարավորությանը, և՛  ընկերության վերաբերյալ այն հիմնական տեղեկատվությանը, որը բավական է դիմելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։

 

Աշխատանքային կայքում ձեր ընկերության էջի առկայությունը բարձրացնում է ընկերության տեսանելիությունն աշխատանք փնտրողների համար: Բացի այդ, նրանց աչքերում դուք կառանձնանաք որպես ընկերություն, որը ոչ միայն մանրամասն տեղեկատվություն է տալիս թափուր հաստիքի մասին, այլև հոգ է տարել, որպեսզի հետաքրքրվողներն արագորեն և հեշտությամբ ստանան իրենց լրացուցիչ հարցերի պատասխանները։

 

Այսպիսով, գրանցվելով Job.am-ում որպես գործատու` մի՛ շտապեք տեղադրել աշխատանքի հայտարարությունը, փոխարենը մի փոքր ժամանակ հատկացրեք՝ լրացնելու համար ընկերության մասին հիմնական տեղեկությունները։ 


 

Ընկերության մասին

Առաջին հերթին ներբեռնեք ընկերության լոգոտիպը, որը աշխատանք փնտրողները կտեսնեն հայտարարության կողքին։ Հարթակն առաջարկում է նաև ներբեռնել ետնանկար (cover photo)․ Լուսանկարի ընտրության հարցում տարբերակները բազմաթիվ են, սակայն անպայման հաշվի առեք երկու հանգամանք՝ լուսանկարի որակը և կապը ձեր բրենդի հետ։ 

 

Լուսանկարում կարող է պատկերված լինել ձեր գրասենյակի շենքը՝ դրսից կամ գրասենյակային տարածքը՝ ներսից։ Եթե ուզում եք ընդգծել ընկերության համար թիմի անդամների և նրանց աշխատանքի կարևորությունը, ապա կարող եք ընտրել թիմային լուսանկար, օրինակ, ընկերության միջոցառումից խմբային լուսանկար կամ թիմի անդամների առանձին նկարներից կազմված հետաքրքիր կոլաժ։

 

Եթե ցանկանում եք ընդգծել ոլորտի հետ ընկերության առնչությունը, ապա կարող եք ոլորտին հատուկ նկար ընտրել։ Օրինակ, բարձրագույն թվային տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ընկերության համար արհեստական բանականության հետ կապված լուսանկարը կարող է հարմար տարբերակ լինել։

 

Ընկերության վերաբերյալ տեղեկատվության բաժնում գրեք նաև կազմակերպության ամբողջական անվանումը, գործունեության ոլորտը և աշխատակիցների քանակը։ Կարող եք նաև նշել ընկերության հիմնադրման տարեթիվը։ Վերջինս խոսում է ոլորտում ընկերության երկարամյա փորձառության մասին, ինչն էլ վստահություն կներշնչի աշխատանք որոնող այն մասնագետներին, ովքեր որոնում են կայացած ընկերություններում աշխատելու հնարավորություն։

 

Լրացրեք նաև կոնտակտային տվյալները՝ հեռախոսահամար և հասցե, նշեք ընկերության կայքէջը․ մեկ քլիք և աշխատատեղով հետաքրքրված թեկնածուն ձեր կայքում է, որտեղ կարող է գտնել ընկերության մասին մանրամասն տեղեկատվություն։

 

 

Ընկերության մասին ամենակարևոր տեղեկատվությունը կարճ շարադրանքով ներկայացրեք Մեր մասին բաժնում։ Ընդգծեք ձեր առաքելությունը և նշեք ձեռքբերումների մասին։ Բաց մի թողեք նաև Մեր արժեքները բաժինը։ Պոտենցիալ աշխատակցի համար կարևոր է ընկերության արժեհամակարգի մասին պատկերացում կազմելը։ Պարզապես թվարկեք ձեր արժեքներից մի քանիսը՝ օգտագործելով, օրինակ, պարբերակներ (bullet points)։

 

Առավելություններ

Հաջորդ բաժինը, որն առաջարկում ենք ընկերություններին լրացնել, առավելություններն են։ 

 

Լավագույն մասնագետներին ներգրավելու համար կարևոր է ոչ միայն աշխատավարձի չափը, այլև այն արտոնությունները, որոնք առաջարկում եք աշխատակիցներին։ Ամերիկյան Glassdoor կայքի հետազոտություններից մեկի համաձայն՝ աշխատանք որոնողների 60%-ն առավելությունները դիտարկում է որպես հիմնական գործոն՝ աշխատանքի առաջարկն ընդունելու վերաբերյալ որոշում կայացնելիս։

 

Առաջարկվող առավելությունները ցույց են տալիս ընկերության կողմից աշխատակիցների բարեկեցության կարևորումը։ Նման մոտեցումը գործատուին մրցակցային առավելություններ է տալիս։ 

 

Հարթակում թվարկված բազմաթիվ առավելությունների շարքում ընտրեք այն բոլոր տարբերակները, որոնք առաջարկում եք։ Կարող եք նաև դասակարգել դրանք՝ ըստ ձեր առաջնահերթությունների։ 

 

 

Սոցիալական ցանցեր

CareerBuilder կայքի հարցման արդյունքների համաձայն՝ աշխատանք փնտրողների 70%-ն օգտագործում է սոցիալական ցանցերը՝ մինչև աշխատանքի դիմելը պոտենցիալ գործատուներին ուսումնասիրելու համար։ Մուտքագրեք սոցցանցերում ձեր էջերի հղումները՝ հնարավորություն տալով հետաքրքրվողներին հետևել ձեզ և ծանոթանալ ընկերության վերջին նորություններին։ 

 

Լուսանկարներ և տեսանյութ

Մի քանի որակյալ լուսանկարը ձեր թիմի աշխատանքային առօրյայից և գրասենյակից կարող են ավելի պատկերավոր փոխանցել բառերով արտահայտված ձեր հիմնական ուղերձները։ 

 

Բաց մի թողեք հարթակում մի քանի լուսանկար ներբեռնելու հնարավորությունը։ Եթե ունեք ընկերության մասին պատմող տեսանյութ, ապա կարող եք տեղադրել նաև տեսանյութի հղումը։ Այդպիսով ձեր ընկերության մշակույթի և արժեքների մասին ավելի տպավորիչ կերպով պատկերացում կտաք՝ վստահություն առաջացնելով պոտենցիալ թեկնածուների մոտ։

 

Այսպիսով, աշխատանքի որոնման կայքերը հարթակներ են, որոնք կարող եք օգտագործել ոչ միայն թափուր հաստիքների հայտարարություններ տեղադրելու նպատակով, այլև ձեր բրենդը խթանելու։ Job.am-ում ներդրված են բոլոր անհրաժեշտ գործիքները, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ կերպով խթանել ձեր բրենդը։

 

Հաշվի առնելով կայքում ձեր տեղեկատվությունը մուտքագրելու գործընթացի պարզությունը և հարմարավետությունը՝ ձեզանից քիչ ժամանակ կպահանջվի՝ լրացնելու համար բոլոր տվյալները: 

 

Հավելենք, որ ձեր օգտահաշիվը կարող եք կառավարել նաև Job.am-ի հավելվածի միջոցով։ Հավելվածը ներբեռնելու համար այցելեք մեր կայքէջ։


 

You may like