Get our free app. It won't take up space on your device
Ժամանց

Սև ուրբաթ՝ Գնումների ամենասպասված օրը

11/26/2021 | 6136 views

 

Այլևս գեղեցիկ ու սպասված ավանդույթը ունի շատ հետաքրքիր պատմություն,սկսենք հենց տոնի  հայրենիքից՝ ԱՄՆ👇

 

🌚Սև ուրբաթին նախորդում է մեզ արդեն  ֆիլմերից հայտնի  Գոհունակության օրը՝  որը համախմբում է ընտանիքի անդամներին, նպատակ հետապնդելով շնորհակալություն հայտնել բոլորին՝ անցած տարվա բարիքների և օրհնությունների համար:😍

🚶‍♂️Դե, հաջորդ օրն էլ, դրական լիցքերով պատրաստվում են տարվա ամենամեծ զեղչերի մեկնարկին, որ բացառիկ հնարավորություն է ընձեռում ընտրել նվերներ Ամանորի համար,  գնելու այն ամենն, ինչ երկար ժամանակ է ցանկանում են գնել:

Ինչպես տեղացիներն են նշում՝  լիքը ստամոքսով  սպառում են նախօրեի կալորիաները խանութներում՝ մարզարահի փոխարեն: 🔥

 

 

 

 

Ուրբաթ, բայց ինչո՞ւ հենց սև: Գույնի  սիմվոլիզմը

🌚Սև ուրբաթի պատմությունը սկսվում է դեռևս  1930-ական թվականներից, երբ առևտրականներն այն գործածեցին Դեպրեսիայից /ճգնաժամից/ հետո (1929) տնտեսությունը աշխուժացնելու  և նոր զարկ տալու համար:

🔎Որոշ պատմաբաններ պնդում են, որ այդ օրը կոչվում է «սև», քանի որ դա թանաքի գույնն է, որը առևտրականներն օգտագործում էին իրենց շահույթը գրանցելու համար (այնինչ կարմիր թանաքով  կորուստներն էին արձանագրում):

🔎Մյուսները վստահեցնում են, որ Սև ուրբաթ արտահայտությունը առաջացել է 1996-ին. անվանման  հեղինակները ոստիկաններն են. վերջիններս օրն այդպես են կոչել՝ ի նշան Գոհունակության օրվան հաջորդող խցանումների, իսկ հետո այն սկսել է ասոցացվել մեծ զեղչերի հետ:

 

 

🎉Հետաքրքիր  օր՝ հետաքրքիր փաստեր

  • Միջին վիճակագրական գնորդը Սև ուրբաթին սովորաբար սկսում է պատրաստվել միջինում 5-6 շաբաթ առաջ՝ մոտ հոկտեմբերի կեսերին:
  • Այդ օրը  խանութների զեղչերը կարող են հասնել ռեկորդային  80-90%-ի, և այդ իսկ պատճառով նախքան խանութի բացվելը կարող է գոյանալ մինչև տասնյակ հազարավոր  մարդուց բաղկացած հերթ: Բարեբախտաբար, այս խնդիրն օնլայն խանութների դեպքում չկա, ուրախացնող փաստ է :
  •  Այնուամենայնիվ՝ Սև ուրբաթի ընթացքում չէ, որ ամենաշատ գնումներն են կատարվում: Ըստ վիճակագրության՝ մարդիկ ամենից շատ գնումներ են   կատարում Սուրբ ծննդյանը (ԱՄՆ և Եվրոպա) նախորդող շաբաթ օրը:
  •  Խանութներն, իրենց հերթին,  ակնկալում են այս օրը ստանալ վերջիններիս տարեկան վաճառքների ծավալի 20-30%-ը, և շատ դեպքերում, հենց այդպես էլ ստացվում է:
  • Սև ուրբաթին հաջորդող իրադարձությունն էլ պակաս կարևոր չէ՝ Կիբեռ երկուշաբթին է, որի ընթացքում IT-ընկերությունների մեծ մասը զեղչեր են առաջարկում,  սակայն վերջին շրջանում զեղչը սկսել է տարածվել նաև այլ ոլորտների վրա:

Դե ինչ, պատրաստվու՞մ եք այսօր գնումներ անել ու նկատե՞լ եք արդյոք իրական զեղչեր

 

You may like