Ինչու են աշխատանք փնտրողները դժգոհում արհեստական բանականության կողմից անցկացվող հարցազրույցներից

Ավելի ու ավելի շատ ընկերություններ սկսում են օգտագործել AI (արհեստական բանականություն), որպեսզի անցկացնեն աշխատանքի հարցազրույցներ։ Սակայն շատ դիմորդներ հրաժարվում են մասնակցել այս գործընթացին՝ այն համարելով անանձնական և անհարմար։ Նրանց կարծիքով սա հուշում է ընկերության հնարավոր վատ կորպորատիվ մշակույթի մասին։
Գործատուները օգտագործում են AI, որպեսզի ավտոմատ կերպով դասակարգեն և ընտրեն թեկնածուներին՝ հաճախ առանց մարդկային միջամտության, ինչը հարուցում է անհանգստություն՝ արդարության և թափանցիկության հարցերում։
Մինչ բազմաթիվ թեկնածուներ բողոքում են այս պրակտիկայից և նույնիսկ հրաժարվում մասնակցել նման հարցազրույցների, հավաքագրման շատ մասնագետներ էլ նշում են, որ իրենք աշխատում են հսկայական թվով ուղարկված հայտերի հետ, որոնց մեջ շատ են նաև աշխատանքին ոչ այնքան համապատասխանողներն ու նաև կեղծ դիմորդները, ինչը բարդացնում է իրական թեկնածուների նույնականացումն ու ընտրությունը։
AI-ն աստիճանաբար դուրս է մղում միջին ու սկսնակ աշխատատեղերը, մասնավորապես՝ մարդկային ռեսուրսներում, մարքեթինգում և ադմինիստրատիվ ոլորտներում։ Ընդ որում՝ այս կրճատումները տեղի են ունենում անգամ այն դեպքում, երբ ընկերություններն ունեն կայուն շահույթ։ Սկսնակ աշխատատեղերի պահանջարկը նվազել է, իսկ շատ գործատուներ նախընտրում են փորձառու մասնագետներին։
2025 թվականին աշխատանքի դիմորդների 31%-ը օգտվել է AI գործիքներից՝ իրենց հայտերը պատրաստելու համար։ Այս ցուցանիշը 7%-ով ավելի բարձր է, քան նախորդ տարի։ Տեխնոլոգիական և ֆինանսական ոլորտներում աշխատողներն առավել ակտիվ են այս հարցում։ Միևնույն ժամանակ, հարցվածների մեծամասնությունը նշել է, որ աշխատում է AI-ի իրենց իմացությունը բարելավելու ուղղությամբ։
Չնայած դրան՝ 58%-ը նախընտրում է իրական՝ մարդկային HR մասնագետներին, իսկ 61%-ը կարծում է, որ AI-ն կարող է օգնել նվազեցնել կողմնակալությունը՝ ճիշտ կիրառման դեպքում։
Այսպիսով, AI-ի կիրառումը հարցազրույցների և աշխատակիցների ընտրության գործում բարձրացնում է արդյունավետությունը, սակայն առաջացնում է լուրջ դժգոհություններ թեկնածուների մոտ, որոնք զգում են իրենց անտեսված և մեկուսացված։ Ընկերությունները արագացնում են ավտոմատացումը՝ հատկապես սկսնակ մակարդակում, իսկ աշխատանք որոնողները իրենք էլ սկսում են օգտվել AI-ից։ Ապագայի աշխատանքի ընտրությունը կախված է այն բանից, թե ինչպես կկառուցվի հավասարակշռություն՝ AI արդյունավետության և մարդկային շփման ու արդարության միջև։
You may also like