Get our free app. It won't take up space on your device
Ժամանց

Վերացնե՛նք անդունդը սերունդների միջև

6/9/2021 | 2622 views

🔘 Ժամանակակից աշխարհում, որտեղ գրեթե ամեն ինչ դարձել է օնլայն, կարծես խաղից դուրս է մնացել ավագ սերունդը։ Մարդիկ, ում երիտասարդության տարիներին չեն եղել Facebook-ն ու LinkedIn-ը, ինչ-որ պահի ոչ իրենց մեղավորությամբ հետ են ընկել ակտիվ թրենդներից։ Նրանք սովոր են աշխատանքի հայտարարությունները փնտրել թերթերում, աշխատանքի դիմել՝ միանգամից այցելելով կազմակերպություններ, և այս պատճառով նրանք բաց են թողնում բազմաթիվ հնարավորություններ։

Խնդիրը գնալով խորանում է, քանի որ որքան շատ են մարդիկ բաց թողնում նորարարություններն, այնքան դժվար է լինելու ծանոթացումը դրանց հետ։

Խնդիրն ունի շատ պարզ և բարի լուծում՝ սերունդների միջև համագործակցություն։ Երիտասարդ սերունդը, որը գաջեթների հետ դու-ով է խոսում, պետք է փորձի օգնել մեծահասակներին ինտեգրվել և ադապտացվել։ Գործն ավելի է հեշտանում, քանի որ շատ մեծեր իրենք են ցանկանում նորը սովորել, ժամանակին համընթաց քայլել։

Ինչպե՞ս օգնել մեծահասակներին

Փորձենք առանձնացնել քայլեր, որոնց միջոցով համացանցի և նոր տեխնոլոգիաների հետ ծանոթացումը կլինի հեշտ և տրամաբանված։

✔ Քայլ 1․ Սովորեցրեք համակարգչից օգտվելու ամենապարզ կանոնները։ Կարգավորեք համակարգիչն այնպես, որ այն տարբեր հարցերով ու թարմացումներով չվախեցնի մեծահասակներին։ Էկրանին թողեք միայն ամենաանհրաժեշտ բաները՝ բրաուզեր, MS Word, Skype: Մնացածը կավելացնեք ժամանակի հետ։

✔ Քայլ 2․ Հաջորդիվ պետք է ցույց տալ համացանցից օգտվելու պարզ կանոնները։ Ի դեպ, քայլերի ալգորիթմը կարող եք գրել թղթի վրա և դնել համակարգչի մոտ՝ հաշվի առնելով այդպիսի ուղեցույցների բարձր օգտակարությունը։

✔ Քայլ 3․ Էլ․ հասցե բացեք, սա ամենակարևոր քայլերից է, քանի որ մնացած բոլոր գործողություններն այս կամ այն կերպ էլ․ հասցեի հետ են կապված լինելու։ Գաղտնաբառերը նույնպես գրեք մեկ այլ թղթի վրա, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Լավ կլինի առաջին ժամանակները էլ․ նամակներով շփվել մեծահասակի հետ, օգնել, որ նա վարժվի այդ պրոցեսին։

✔ Քայլ 4․ Երբ տեսնեք, որ ամեն ինչ կարգին է նախորդ քայլերի հետ կապված, կարող եք անցնել սոցցանցերին։ Քանի որ մեզ մոտ հիմնականում լայն կիրառություն ունի Facebook-ը, ապա գրանցեք նրանց այնտեղ։ Չմոռանաք առաջին շրջանում մաքրել ֆեյքերը, անհասկանալի էջերն ու խմբերը, փակել էջն անծանոթների համար։ Տեղեկատվության անվտանգության հարցերն այս փուլում երիտասարդների վրա են։ Պատմեք, թե ինչ է կարելի անել, իսկ ինչ՝ ոչ, որպեսզի օնլայն կյանքն անվտանգ լինի։

✔ Քայլ 5․ Այս քայլն ամենաշատը հենց մեծահասակները կսիրեն․ բացահայտեք նրանց համար YouTube-ը։ Սիրած ֆիլմերից ու հաղորդումներից՝ մինչև հետաքրքիր դասեր ու նոր հոբբիներ։ Ի դեպ, դասընթացների շնորհիվ նրանք կկարողանան զարգացնել իրենց համակարգչային հմտությունները, այլ հմտություններ ու գիտելիքներ ձեռք կբերեն՝ ավելի մրցունակ դառնալով։

Սրանք օնլայն միջավայրին ինտեգրվելու աշխատող քայլեր են, քանի որ առանց ինտեգրման և միջավայրում իրենց լավ զգալու՝ մեծահասակները չեն կարողանա լիարժեք օգտվել բոլոր հնարավորություններից։

Երբ ադապտացման փուլը բարեհաջող ավարտված կլինի, կարելի է արդեն սկսել զբաղվել աշխատանքի հետ կապված հարցերով։ Ահա, թե ինչ է պետք անել․

  • Կազմել ռեզյումե․ մենք առաջարկում ենք նախապատվությունը տալ պարզ տարբերակներին, օրինակ՝ կազմել ռեզյումե մեր Resumebuilder-ի միջոցով։
  • Ծանոթանալ կայքերին․ ծանոթացրեք մեծահասակին աշխատանքի հայտարարության կայքերին, դրանց աշխատանքի տրամաբանությանը։
  • Դիմելու ընթացակարգ․ սովորեցրեք դիմելու ալգորիթմին՝ կարդալ հաստիքը, համապատասխանության դեպքում հետևել ցուցումներին՝ ուղարկելով ռեզյումեն նշված էլ․փոստին։

✔ Առաջին շրջանում, բնականաբար, պետք է լինելու երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը․ ինչ-որ բան կարող է անհասկանալի կամ խառը թվալ, ինչ-որ բան կարող է վախեցնող լինել, բայց այդ ամենը պարզապես անսովոր ու նոր լինելով է պայմանավորված։ Որոշ ժամանակ անց անգամ սկեպտիկորեն տրամադրված մեծահասակը կընկնի հունի մեջ։

Այս աջակցությունը շատ կարևոր է, քանի որ մեծահասակների կենսափորձն ու գիտելիքների պաշարը պարզապես անհրաժեշտ են ցանկացած ընկերությանը։ Եվ նրանց ու կազմակերպությունների միջև կապող օղակ կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը՝ մի փոքր ժամանակ հատկացնելով իր ընտանիքի կամ շրջապատի մեծերին։

Մենք նաև կոչ ենք անում բոլոր մեծահասակներին․ ոչ մի պարագայում մի հուսահատվեք ու մի հրաժարվեք նորը սովորելու հնարավորություններից։ Պետք չէ ամաչել կամ խուսափել երիտասարդներին դիմել օգնության համար կամ հարցեր տալ։ Որքան հետաձգում ենք համագործակցությունն, այդքան խորանում է սերունդների միջև անդունդը։ Եկե՛ք վերացնենք այն համատեղ ուժերով։

💻 Իսկ եթե այս կամ այն պատճառով հնարավոր չի լինում դիմել երիտասարդների օգնությանը, ապա կա մեկ այլ տարբերակ՝ ուսուցում։ Համակարգչային դասընթացները չունեն տարիքային սահմանափակում, և դրանց միջոցով հեշտ ու արագ կարելի է սովորել տարրական հիմունքները՝ ստանալով ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան գիտելիքներ և դառնալով աշխատաշուկայում մրցունակ։

You may like