Get our free app. It won't take up space on your device

Job.am-ի «Սև ցուցակ» գործիքը․ ինչպես այն կիրառել

Բազմաթիվ գործատուների թերևս ծանոթ է իրավիճակը, երբ միևնույն թեկնածուն դիմում է կազմակերպության տարբեր հաստիքներին՝ առանց դիտարկելու սեփական հմտությունների համապատասխանությունը։ Այսպիսի դեպքերում կարող է ստեղծվել անհրաժեշտություն թեկնածուին սահմանափակել ապագայում դիմելու հնարավորությունից՝ հետագա գործընթացը ավելի արդյունավետ և կառուցողական դարձնելու համար։ 

 

Job.am հարթակում գործատուների համար հասանելի է դիմորդներին «Սև ցուցակ» ավելացնելու հնարավորությունը։ Այն թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել հավաքագրման գործընթացը և խուսափել անցանկալի դիմումներից։

 

Ինչ է «Սև ցուցակը» և ինչպես է այն աշխատում

Գործատուն կարող է ցանկացած դիմորդի ավելացնել սև ցուցակ։ Սև ցուցակում հայտնվելուց հետո տվյալ թեկնածուի դիմումները գործատուն այլևս չի ստանում։

 

Ինչպես ավելացնել դիմորդին «Սև ցուցակ»

Յուրաքանչյուր աշխատանքի համար դիմած թեկնածուի էջում հասանելի գործիքների շարքում առկա է դիմորդին սև ցուցակում ավելացնելու հնարավորությունը։

Դիմորդին սև ցուցակ տեղափոխելու համար պարտադիր է նշել պատճառը։ Սա օգնում է պահպանել գործընթացի թափանցիկությունը, ունենալ հստակ պատմություն տվյալ թեկնածուի վերաբերյալ, ինչպես նաև հետագայում հեշտությամբ վերանայել որոշումը։

 


 

Ինչպես է նշվում սև ցուցակում գտնվող դիմորդը

Հայտարարության էջում՝ դիմորդների ցանկում, սև ցուցակում գտնվող թեկնածուի անվան կողքին ավելանում է հատուկ նշան։ Սա թույլ է տալիս մեկ հայացքով հասկանալ տվյալ դիմորդի կարգավիճակը։

 

 

«Սև ցուցակ» բաժինը՝ գործատուի էջում

Օգտատիրոջ էջի (dashboard) ձախ հատվածում առկա «Սև ցուցակ» բաժնում գործատուն կարող է տեսնել սև ցուցակում գտնվող բոլոր դիմորդներին։ Այստեղ նա կարող է նաև անհրաժեշտության դեպքում հանել դիմոդին սև ցուցակից։

 

 

Job.am-ի «Սև ցուցակը» օգնում է ժամանակ խնայել հավաքագրման ընթացքում, արագ նույնականացնել անցանկալի թեկնածուներին, կառուցել ավելի արդյունավետ, վերահսկելի և կազմակերպված գործընթաց։

You may also like