Get our free app. It won't take up space on your device

Ինչպես է ազդում վատ երաժշտությունը աշխատանքի վրա

Ժամանց
16.04.2025
1055 views

ԱՄՆ-ի Օհայոյի նահանգի համալսարանն իրականացրել է ուսումնասիրությունը՝ պարզելու համար, թե ինչպես է աշխատավայրում ֆոնային ոչ համապատասխան երաժշտությունը ազդում աշխատակիցների կատարողականի վրա։

 

Հետազոտությունը բաղկացած է եղել 2 մասից։ Առաջին՝ փորձարարական փուլում 166 լրիվ դրույքով աշխատողներ ստեղծագործական առաջադրանքներ են կատարել՝ լսելով տարբեր երաժշտական ​​հատկանիշներով երգեր։ Երկորդ, այսպես կոչված, դաշտային ուսումնասիրության ընթացքում տարբեր ոլորտներում աշխատող 68 աշխատակիցներ, 3 շաբաթվա ընթացքում շարունակաբար զեկուցել են աշխատավայրում երաժշտության հետ կապված իրենց փորձի մասին: Ահա թե ինչ է հաջողվել պարզել։

 

 

Հետազոտության արդյունքները փաստում են, որ երբ ֆոնային երաժշտության առանձնահատկությունները, ինչպիսիք են արագությունը, բարդությունը և հուզական ինտենսիվությունը, չեն համընկնում աշխատողի նախասիրությունների կամ առաջադրանքների պահանջների հետ, դա հանգեցնում է հոգնածության, կենտրոնացման նվազման և աշխատանքի արդյունավետության նվազմանը:

 

Մեկ այլ դիտարկման համաձայն՝ անհամապատասխան երաժշտության տակ աշխատողները ավելի հավանական է, որ զգան մտավոր գերհոգնածություն և ուշադրության անկում, ինչը շարունակական բնույթ կրելու դեպքում կարող է հանգեցնել ոչ արդյունավետ աշխատանքային վարքագծի ձևավորման։

 

 

Ուսումնասիրության մեջ ներգրավված փորձագետներն ընդգծում են, որ գործատուների համար կարևոր է հաշվի առնել աշխատանքային միջավայրում հնչող ֆոնային երաժշտության տեսակը: Աշխատողների կարիքներին համապատասխանող երաժշտություն ընտրելը կարող է բարձրացնել տրամադրությունը և կատարողականությունը, մինչդեռ անհամապատասխան երաժշտությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:

 

Այսպիսով, ֆոնային երաժշտությունն աշխատավայրում պարզապես պասիվ տարր չէ, քանի որ դրա համապատասխանեցումը աշխատողների նախասիրություններին և առաջադրանքների պահանջներին շատ կարևոր է աշխատանքի օպտիմալ կատարողականությունը պահպանելու գործում:

You may also like