Զոդող/ Եռակցող
Penotex LLC
Նկարագրություն
ՊԵՆՈՏԵՔՍ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում հմուտ Զոդողի։
Պարտականություններ
- Իրականացնել էլեկտրաեռակցում,
- Իրականացնել CO₂ գազով եռակցման աշխատանքներ,
- Ապահովել եռակցման բարձր որակ,
- Հետևել իրեն անհրաժեշտ դետալների և նյութերի քանակին,
- Հետևել ներքին կարգապահական կանոններին
- Պահպանել աշխատանքի և հրդեհային անվտանգության կանոնները,
- Պահպանել սարքավորումների և տարածքի մաքրությունը։
Պահանջներ
- Մինիմում 2 տարվա եռակցում իրականացնելու փորձ,
- Մի քանի տեսակի եռակցում իրականացնելը կդիտվի որպես առավելություն,
- Արտադրական գծագիր կարդալու հմտություն,
- Տարբեր տեսակի մետաղների հետ աշխատելու հմտություն,
- Մետաղական կոնստրուկցիաների տեղադրում իրականացնելու հմտություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ, 09։00-19։00
Հասցե՝ Նոր Նորք, Թևոսյան 115/14
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան դաշտերը հարթակում կամ զանգահարել +374 99 662005 հեռ․ համարին։
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։