Զանգերի օպերատոր
VLV CENTRE
Նկարագրություն
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի զանգերի օպերատորի, ով պատասխանատու կլինի հաճախորդների հետ հեռախոսային հաղորդակցության, առաքումների համակարգման և պատվերների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար։ Աշխատակիցը կապող օղակ կլինի հաճախորդների, առաքման բաժնի և պահեստի միջև՝ ապահովելով առաքումների սահուն կազմակերպումը։
Պարտականություններ
- Ընդունել և կատարել հեռախոսազանգեր։
- Կապ հաստատել հաճախորդների հետ և համաձայնեցնել առաքման օրն ու ժամը։
- Տրամադրել տեղեկատվություն պատվերների և առաքման ընթացքի վերաբերյալ։
- Համակարգել առաքման գործընթացը վարորդների և պահեստի աշխատակիցների հետ։
- Մուտքագրել և թարմացնել պատվերների տվյալները համակարգում։
- Հետևել առաքումների կատարմանը և անհրաժեշտության դեպքում օպերատիվ լուծել առաջացած հարցերը։
- Ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում։
Պահանջներ
- Առնվազն միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։
- Հեռախոսային սպասարկման կամ օպերատորի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է։
- Համակարգչային գրագիտություն (MS Office)։
- Հաղորդակցման, կազմակերպչական և խնդիրների արագ լուծման հմտություններ։
- Պատասխանատվություն, ճշտապահություն և սթրեսակայունություն։
- Թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ։
- Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
- Հարմարավետ և համագործակցային աշխատանքային միջավայր։
- Մասնագիտական զարգացման և առաջխաղացման հնարավորություն։
VLV Centre-ը Հայաստանում կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի, կահույքի, սանտեխնիկայի և կլիմայական լուծումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է։ Մենք առաջարկում ենք ժամանակակից և որակյալ լուծումներ տան, գրասենյակի և բիզնես միջավայրի համար՝ համադրելով միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձրակարգ սպասարկումը։
VLV Centre-ը հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար ապրանքանիշերի պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում։ Մենք համագործակցում ենք աշխարհի ավելի քան 150 ճանաչված բրենդների հետ, որոնց թվում են Hisense, Samsung, Toshiba, Apple, Philips, Panasonic և De'Longhi՝ առաջարկելով բացառապես պաշտոնական արտադրանք, պաշտոնական երաշխիք, մասնագիտական խորհրդատվություն և բարձրակարգ հետվաճառքային սպասարկում։
Ընկերության գործունեությունը ներառում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների և աուդիո-վիդեո սարքավորումների, կահույքի, սանտեխնիկայի, սանկերամիկայի, ինչպես նաև օդորակման, HVAC, VRF և Chiller համակարգերի ներմուծումն ու վաճառքը՝ առաջարկելով համալիր լուծումներ ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ բիզնեսների համար։
Այսօր ընկերությունում աշխատում են ավելի քան 600 մասնագետներ, որոնք ամեն օր ներդնում են իրենց փորձն ու գիտելիքները՝ հաճախորդներին լավագույն սպասարկումն ու արդյունավետ լուծումները տրամադրելու համար։
VLV Centre-ը իր գործունեության ընթացքում ձևավորել է վստահելի հարաբերություններ հազարավոր հաճախորդների, բիզնես գործընկերների և միջազգային արտադրողների հետ՝ դառնալով ոչ միայն տեխնիկայի վաճառքի կենտրոն, այլև տան և բիզնեսի համար ամբողջական լուծումների վստահելի գործընկեր։
𝐕𝐋𝐕 𝐂𝐞𝐧𝐭𝐫𝐞՝ Վստահելի ընտրություն արդեն 22 տարի