Զանգերի կենտրոնի օպերատոր գիշերային հերթափոխով
FNet
Նկարագրություն
Fnet Telecom ընկերությունը փնտրում է ակտիվ և պատրաստակամ զանգերի կենտրոնի օպերատորի գիշերային հերթափոխերով։
Պարտականություններ
- Սպասարկել ընկերության մուտքային զանգերը,
- Հետևել հաճախորդների կողմից ներակայացված խնդիրների լուծման ընթացքին,
- Տրամադրել բաժանորդներին հետաքրքրող տեղեկատվությունը։
Պահանջներ
- Հայերենի և ռուսերենի իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային բազային գիտելիքներ,
- Գերազանց հաղորդակցման հմտություններ, հստակ և բարեհամբյուր բանավոր խոսք,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու և նման իրավիճակները կառավարելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ գիշերային հերթափոխ` 21:00-09:00 օրումեջ։
Fnet-ը մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից մեկն է Հայաստանում։ Fnet-ը նաև մեր երկրում ռուսաստանյան օպտիկամալուխային ցանցի ներդրող երկու առաջատար խոշոր ընկերությունների ներկայացուցիչն է: Ընկերությունն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: Մեր առաքելությունը և նպատակը՝ Մատուցվող ծառայությունները դարձնել հասանելի ողջ ՀՀ տարածքում։ Մատուցել այնպիսի ծառայություն, որը գին/որակ համադրության մեջ լավագույնն է։ Ստեղծել մեծ ընտանիք՝ կազմված բաժանորդներից և աշխատակիցներից՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում Որպես սոցալապես պատասխանատու բիզնես աջակցել հասարակության ընդհանուր զարգացմանը և հատկապես ֆիզիկապես և մտավոր առողջ սերնդի ձևավավորմանը։