Get our free app. It won't take up space on your device

Զանգերի կենտրոնի օպերատոր

Արաբկիր Բժշկական Համալիր

Location: Arabkir, Yerevan
Salary:
Monthly 150,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Customer Support, Client Care, Medical, Health
Deadline:
9/17/2026

Նկարագրություն

«Արաբկիր» բժշկական համալիր մուտք գործող զանգերի արդյունավետ սպասարկման, պացիենտներին ճշգրիտ տեղեկատվության տրամադրման և բժիշկների մոտ գրանցումների իրականացման համար: Աշխատակիցը հանդիսանում է կենտրոնի առաջնային կապող օղակը քաղաքացիների հետ՝ ապահովելով բարձրորակ և հոգատար սպասարկում:

Պարտականություններ

  • Զանգերի սպասարկում. Մուտքային զանգերի արագ, գրագետ և բարեհամբույր պատասխանում:

  • Տեղեկատվության տրամադրում. Այցելուներին ծառայությունների, բժիշկների աշխատանքային ժամանակացույցի, հետազոտությունների գների և ընթացակարգերի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության փոխանցում:

  • Պացիենտների գրանցում. Բժիշկների ընդունելությունների և հետազոտությունների համար պացիենտների նախնական գրանցում ներքին համակարգում:

  • Զանգերի ուղղորդում. Անհրաժեշտության դեպքում զանգերի վերահասցեագրում համապատասխան բաժանմունքներ կամ մասնագետներին:

  • Խնդիրների արձագանքում. Պացիենտների դժգոհություններին կամ հարցերին հավասարակշռված և պրոֆեսիոնալ արձագանքում:

Կրթություն

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (բժշկական կամ հոգեբանական ուղղվածությունը կդիտվի որպես առավելություն)

Աշխատանքային փորձ

  • Առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ զանգերի կենտրոնում (Call Center), հաճախորդների աջակցման կամ սպասարկման ոլորտում

Պարտադիր հմտություններ

  • Հայերենի գերազանց իմացություն (գրագետ խոսք, հստակ հնչերանգ և հստակ հաղորդակցում)

  • Համակարգչային բազային գիտելիքներ և արագ տպագրելու հմտություն

  • Բարձր լսողական ուշադրություն, արագ կողմնորոշվելու ունակություն և ստրեսակայունություն

  • Համբերատարություն և կոնֆլիկտային իրավիճակներ հարթելու կարողություն

Ցանկալի հմտություններ

  • Ռուսերենի և/կամ անգլերենի լավ իմացություն (բանավոր)

  • Առողջապահական ոլորտում աշխատանքային փորձ կամ բժշկական ծրագրերի (օրինակ՝ HISAM / Armed) հետ աշխատելու հմտություն

  • Աշխատանքային գրաֆիկ. 5-օրյա աշխատանքային շաբաթ (երկուշաբթիից ուրբաթ), լրիվ զբաղվածություն:

  • Փորձաշրջան. Նախատեսվում է 1-ից 3 ամիս փորձաշրջան՝ համապատասխան վերապատրաստմամբ:

  • Աշխատավայր. «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ (ք. Երևան, Մամիկոնյանց 30):

Company օverview
address
Address
Մամիկոնյանց փողոց, 30.Երևան, Հայաստան
address
Number of employees
1-15
Phone
Phone
010 23 68 83 / 11-70/

«Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը («Արաբկիր» բժշկական համալիր) Հայաստանում ամենախոշոր մանկաբուժական համալիրն է, որտեղ իրականացվում է լայնածավալ բժշկական գործունեություն, տրամադրվում են բազմաթիվ ծառայություններ` այդ թվում մանկական տարբեր հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում և բուժում, շարունակական հսկողություն, հոգեբանասոցիալական և վերականգնողական ծառայություններ:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media