Զանգերի կենտրոնի օպերատոր
FNet
Նկարագրություն
Fnet Telecom-ը կապի ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկն է Հայաստանում։Ընկերության ընդլայնման շրջանակում համալրում ենք մեր Զանգերի կենտրոնի թիմը և փնտրում ենք պատասխանատու, հաղորդակցվող ու մոտիվացված մասնագետների, ովքեր պատրաստ են դառնալ մեր հաջողության մի մասը
Պարտականություններ
- Իրականացնել մուտքային զանգերի ընդունում և սպասարկում՝ համաձայն հաստատված սպասարկման ստանդարտների,
- տրամադրել բաժանորդներին անհրաժեշտ տեղեկատվություն ընկերության ծառայությունների վերաբերյալ,
- աջակցել բաժանորդներին առաջացած խնդիրների լուծման հարցում և անհրաժեշտության դեպքում փոխանցել դրանք տեխնիկական թիմին,
- իրականացնել դոմոֆոնի, ինտերնետի և հեռուստատեսության ծառայությունների ակտիվացում, անջատում և դրանց հետ կապված խնդիրների ընթացքի վերահսկում,
- ապահովել հաճախորդների հետ քաղաքավարի և արդյունավետ հաղորդակցություն,
- գրանցել բաժանորդների դիմումները և անհրաժեշտ տվյալները համապատասխան համակարգերում։
Պահանջներ
- Զարգացած հաղորդակցման հմտություններ,
- արագ կողմնորոշվելու և խնդիրների լուծման կարողություն,
- գրագետ և հստակ խոսք,
- սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն (սթրեսակայունություն),
- թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- համակարգչային հիմնական ծրագրերից օգտվելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Զանգերի կենտրոնում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
Fnet-ը մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից մեկն է Հայաստանում։ Fnet-ը նաև մեր երկրում ռուսաստանյան օպտիկամալուխային ցանցի ներդրող երկու առաջատար խոշոր ընկերությունների ներկայացուցիչն է: Ընկերությունն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: Մեր առաքելությունը և նպատակը՝ Մատուցվող ծառայությունները դարձնել հասանելի ողջ ՀՀ տարածքում։ Մատուցել այնպիսի ծառայություն, որը գին/որակ համադրության մեջ լավագույնն է։ Ստեղծել մեծ ընտանիք՝ կազմված բաժանորդներից և աշխատակիցներից՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում Որպես սոցալապես պատասխանատու բիզնես աջակցել հասարակության ընդհանուր զարգացմանը և հատկապես ֆիզիկապես և մտավոր առողջ սերնդի ձևավավորմանը։