
Զանգերի կենտրոնի օպերատոր
Genatsvale
Նկարագրություն
«Գենացվալե»-ի ջերմ թիմը սպասում է իր դրական, պատասխանատու, պարտաճանաչ թիմակցին:
Պարտականություններ
- Պատասխանել հեռախոսազանգերին,
- Տրամադրել համապարփակ տեղեկատվություն հաճախորդների հարցմանը,
- Գրանցել պատվերները,
- Հետևել առաքման ընթացքին:
Պահանջներ
- Սեռը՝ իգական
- Տարիքը՝ մինչև 35 տարեկան,
- Կիրթ և գրագետ հաղորդակցվելու ունակություն,
- Ռուսերեն լեզվի իմացություն,
- Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Փորձը սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 6-օրյա գրաֆիկ
Աշխատանքային ժամեր՝ 5 ժամյա և 10 ժամյա գրաֆիկ
Աշխատավայրը՝ Ադոնց 18
Սնունդը և երեկոյան տուն ճանապարհումը ապահովվում է Ընկերությունը:
«Գենացվալե» պանդոկը բացվել է 2006 թվականին: Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից՝ «Գենացվալե» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի տարածման գործում: Պանդոկում տիրում է հին թիֆլիսյան մթնոլորտ. սիրված երաժշտություն՝ հայկական ու վրացական ժողովրդական գործիքներով: Ամեն օր 10:00-24:00-ը այստեղ Ձեզ կհյուրընկալեն Վրաստանից հրավիրված խոհարարը, ջերմ և հյուրընկալ անձնակազմը, ովքեր Ձեզ կհյուրասիրեն համեղ ուտեստներ: Կովկասյան խոհանոցի սիրահարներին հրավիրում ենք Կիևյան 7, Փափազյան 23, Պարոնյան 1, Իսահակյան 12, Կոմիտաս 35 հասցեներում գտնվող մեր մասնաճյուղեր: