
Զանգերի կենտրոնի աշխատակից (Գարաժ Մաստերս Մոլ)
SOLARA
Նկարագրություն
Սոլարա ընկերությունը՝ իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ, նպատակասլաց և հաղորդակցման գերազանց հմտություններով աշխատակիցների` Գարաժ Մաստերս Մոլում գտնվող խանութ սրահում աշխատելու համար:
Պարտականություններ
- Տրամադրել խորհրդատվություն ընկերության ապրանքների վերաբերյալ վաճառասրահ այցելած հաճախորդներին,
- Կազմակերպել և իրականացնել վաճառքի ամբողջական գործընթացը,
- Պատասխանել հեռախոսազանգերին, տրամադրել խորհրդատվություն ընկերության ապրանքների վերաբերյալ
- Հաճախորդների հետ հետադարձ կապ պահպանել,
- Հետևում է ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
- Կամզակերպել այդ պահին ընկերության թիրախային ապրանքատեսականու ցուցադրությանը,
- Բացահայտել վաճառքի աճի նոր հնարավորություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Հաճախորդների սպասարկման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն:
- Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
- Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ:
- Կազմակերպչական, հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել նշված էլ. հասցեին:
ՍՈԼԱՐԱ ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող փորձառու ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և հանդիսանում է «LA Սոլար գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում: Ինչպես նաև առաջարկում ենք արևային պրեմիում վահանակների և արևային էներգիայի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի: