
Զանգերի կենտրոնի աշխատակից
«Վարդանանց» ՆԲԿ
Նկարագրություն
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը փնտրում է զանգերի կենտրոնի աշխատակիցների։
Պարտականություններ
- Հեռախոսով հաճախորդների սպասարկում, անհրաժեշտ տեղեկության տրամադրում,
- Բուժառուների գրանցում, ուղղորդում,
- Հետադարձ զանգերի կատարում։
Պահանջներ
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն(hավելյալ օտար լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
- Գրագետ, վստահ խոսք և բարեհամբույր սպասարկում,
- Արագ սովորելու հմտություն,
- Հաճախորդների սպասարկման ոլորտում փորձը ցանկալի է:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 9:00-16:00/15:00-20:00:
Հասցե՝ Գայի պողոտա 10/7:
Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։
Ի՞նչն է մեզ առանձնացնում.
- Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
- Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
- Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
- Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
- Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։