Խորհրդատու-վաճառողուհի (Մաշտոց, Էրեբունի, Կոմիտաս)
Lesona LLC
Նկարագրություն
«Hermitage» ընկերությունը փնտրում է խորհրդատու-վաճառողուհիներ:
Աշխատանքային պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում,
- Հաճախորդներին վաճառվող տեսականու վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Վաճառքի իրականացում։
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Ռուսերենի և անգլերենի բազային իմացություն,
- Համակարգչային բազային գիտելիքներ,
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 5-օրյա գրաֆիկ։
Ինչպես և հարիր է առասպելին, այս մեկը ևս, որ ստացավ Hermitage արվեստբանական անունը, հիմնված է ընտանիքի և ընկերության կուռ արժեքների վրա:
Միևնույն գաղափարներով ջերմորեն տարված մի խումբ անձանց, որ հիմնադրեցին Hermitage-ը, միավորում էր նաև սերն ու կիրքը օծանելիքի հանդեպ:
Այսօր Hermitage օծանելիքի խանութ-սրահների ցանցը այն վայրն է, որտեղ ծնվում են երևակայության սահմաններից դուրս զգացողություններ, որտեղ ժամանակը փոխում է իր սովորական ընթացքը, որտեղ տարածությունն առաձգական է դառնում, որտեղ անհատականությունը բացում է իրական դեմքը և որտեղ ծնվում է հենց ձեր առասպելը: