Get our free app. It won't take up space on your device

Խորհրդատու-վաճառողուհի

ARGAVAND FURNITURE LLC

Location: Արգավանդ
Salary:
Monthly 250,000-300,000 ֏
Employment type: Full Time
Industry: Sales, Business Development
Deadline:
10/23/2026

Նկարագրություն

«Արգավանդ Կահույք» ընկերությունը փնտրում է խորհրդատու-վաճառողուհի՝ մեր խանութ-սրահներում աշխատելու համար։

Աշխատողի հիմնական պարտականություններն են՝

  • Հաճախորդների սպասարկում և խորհրդատվության տրամադրում,

  • Կահույքի, դրա դետալների, ինչպես նաև հարակից այլ ապրանքների ներկայացում,

  • Հաճախորդների պահանջների բացահայտում և համապատասխան առաջարկների ներկայացում,

  • Վաճառքի գործընթացի կազմակերպում և պատվերների ձևակերպում,

  • Հաճախորդների հետ երկարաժամկետ և վստահելի հարաբերությունների ձևավորում,

  • Ապրանքատեսականու դասավորվածության ու ապրանքների մաքրության ապահովում։

Մեր իդեալական թեկնածուն՝

  • Հաղորդակցվող և բարեհամբույր է,

  • Ունի վաճառքի կամ սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ,

  • Պատասխանատու է, ակտիվ և նախաձեռնող,

  • Ունի ներկայանալի արտաքին և գրագետ խոսք,

  • Թիմային աշխատանքի կողմնակից է,

  • Ունի տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն,

  • Ունակ է հաճախորդների հետ ձևավորել երկարաժամկետ և պրոֆեսիոնալ հարաբերություններ,

  • Ունի համակարգչային ծրագրերից, ինչպես նաև ՀԾ համակարգից օգտվելու իմացություն։

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցակցային աշխատավարձ և բոնուսային համակարգ,

  • Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում,

  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,

  • Ընկերական և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր։

Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, ունեք վաճառքի նկատմամբ հետաքրքրվածություն և ցանկանում եք զարգանալ կահույքի վաճառքի ոլորտում, սիրով սպասում ենք Ձեր CV-ին։

Կահույքի վաճառքի կամ հարակից ոլորտներում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Company օverview
Phone
Phone
+374 91 211111

«Արգավանդ Կահույք» ՍՊԸ-ն ավելի քան 10 տարի գործունեություն է ծավալում կահույքի արտադրության, ներմուծման և վաճառքի ոլորտում։ Ընկերությունն ունի խանութ-սրահների ցանց և մասնագիտական մեծ թիմ։

Մենք կարևորում ենք որակը, պրոֆեսիոնալիզմը, նորարարությունն ու հաճախորդի անհատական կարիքների նկատմամբ պատասխանատու մոտեցումը։ Մեր թիմը ստեղծում է ժամանակակից, ֆունկցիոնալ և որակյալ կահույք՝ համադրելով փորձն ու ստեղծարարությունը։

Եթե ցանկանում եք աշխատել զարգացող ընկերությունում, մասնագիտական աճի և նոր գաղափարներ իրականացնելու հնարավորությամբ, միացե՛ք «Արգավանդ Կահույք»-ի թիմին։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Free parking
Free parking
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media