
Խորհրդատու վաճառող/ուհի
Urartu
Նկարագրություն
"Ուրարտու"-ն աշխատանքի է հրավիրում խորհրդատու վաճառող և վաճառողուհիների:
Պարտականությունն
- Բարեհամբույր սպասարկել հաճախորդներին, ցուցաբերել անհատական մոտեցում:
- Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, ցուցադրում:
- Հետևել գնապիտակների առկայությանը, ճիշտ դասավորվածությանը։
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր մակարդակ
- Կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություն
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն
- Ռուսերենի, անգլերենի իմացությունը կդիտի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Օրական վեց և ինը աշխատանքային ժամ (ըստ հերթափոխի)։
Ոսկե Ագա ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին: Հայաստանում ներկայանում է ՈՒՐԱՐՏՈՒ խանութների ցանցով:
Հանդիսանում է մանրածախ վաճառքի Drogerie ֆորմատի հայաստանյան առաջատարը:
Վերջին 10 տարիների ընթացքում ընկերությունը դարձել է FMCG շուկայի Non Food կատեգորիայի
լիդեր ընկերություն»:
Ուրարտու խանութների ցանցը առաջարկում է իր հաճախորդներին տեխնիկայի, տնտեսական ապրանքների, հուշանվերների և խաղալիքների, գրենական և գրասենյակային պարագաների, սպասքի և խոհանոցային պարագաների, կոսմետիկ և հիգենիկ միջոցների, հագուստի և կոշիկների, գալանտերիայի և այլ կենցաղային ապրանքների լայն տեսականի: