
Խորհրդատու վաճառողուհի
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը խորհրդատու վաճառողուհիներ:
Խանութը գտնվում է Նիկողայող Տիգրանյան 27 հասցեում:
Պարտականություններ
- Հետևել ապրանքատեսականու պատշաճ ներկայացմանը
- Տրամադրել խորհրդատվություն ապրանքների վերաբերյալ
- Ներկայացնել հաճախորդներին առկա տեսականին
- Լինել հետևողական անհրաժեշտ տեսականու առկայությանը
- Արագ բացահայտել հաճախորդների ցանկությունները
- Իրականացնել դրամարկղային գործարքներ;
Պահանջներ
- Տարիքը` 20-35 տարեկան
- Արագ կողմնորոշվելու կարողություն
- Համակարգչի իմացություն՝ excel, word
- 1 C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն;
Հավելյալ նշումներ
Դիմելու համար անհրաժեշտ է զանգահարել կամ ուղարկել Ձեր ռեզյումեն
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: