
Խորհրդատու վաճառողուհի
SKS DOORS
Նկարագրություն
SKS Doors նորաբաց խանութ-սրահներին անհրաժեշտ են խորհրդատու վաճառող(ուհի)ներ,👩🏻💼🧑🏻💼
Պարտականություններ
- Հաճախորդներին առաջարկել և ցուցադրել ապրանքներ,
- Օգնել գտնելու անհրաժեշտ ապրանքը,
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում ցանկալի է
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների, գործընկերների և ղեկավարության հետ
- Վաճառքի և հաճախորդների սպասարկման հմտություններ
- Թիմում և անհատապես աշխատելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերն ու ժամերը՝ 10:00 - 19:00, շաբաթը 1 օր ազատ
Դու նույնպես կարող ես լինել SKS թիմի անդամ 🤗
Համապատասխան անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը` լուսանկարով, ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին:
📍Տիգրան Մեծ 21(ա)
📍Գրիգոր Լուսավորիչ 29(ա) տաղավար
«SKS DOORS» ընկերությունը միջսենյակային դռների վաճառքով է զբաղվում ավելի քան 3 տարի , ինչի արդյունքում հաջողվել է հաստատվել որպես հուսալի և բարեխիղճ գործընկեր և մատակարար։ Շնորհիվ նպատակսլաց աշխատանքի և մշտական կատարելագործման, մենք այսօր հանդիսանում ենք միջսենյակային դռների առաջատար արտադրողների պաշտոնական ներկայացուցիչ :