Խորհրդատու - վաճառող (ուհի)
Top Floor
Նկարագրություն
Top Floor եվրոպական բրենդային հատակի ծածկույթների մասնագիտացված խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում խորհրդատու-վաճառող(ուհի)ների։
Պարտականություններ
- Օգնել հաճախորդին ապրանքի ընտրության հարցում:
- Խորհրդատվություն տալ ապրանքների սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ:
- Ներկայացնել նաև գովազդվող ապրանքները՝ տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին:
- Հետևել ապրանքների քանակի առկայությանը:
- Հետևել գնապիտակների և ապրանքների ճիշտ դասավորվածությանը:
- Իրականացնել բարեհամբույր սպասարկում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում (ցանկալի):
- Համակարգչային բազային գիտելիքներ:
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների, գործընկերների և ղեկավարության հետ:
- Թիմում և անհատապես աշխատելու կարողություն:
- Նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն:
- Պատասխանատվության բարձր զգացում:
- Հաճելի ներկայանալի արտաքին տեսք։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթը 6 օր՝ 10։00-19։30։
Եվրոպական բրենդային հատակի ծածկույթների մասնագիտացված խանութների ցանց։ Top Floor-ը հանդիսանում է մի շարք եվրոպական առաջատար ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։