Խորհրդատու-վաճառող (ուհի)
«ELECTRICA GROUP» LLC
Նկարագրություն
«ԷԼԵԿՏՐԻԿԱ ԳՌՈՒՊ» լուսավորության և հոսանքի մոնտաժման պարագաների մասնագիտացված խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում խորհրդատու-վաճառող (ուհի)ների միանալու իր ընդլայնվող թիմին։
Եթե դուք ակտիվ և պատասխանատու եք, ապա մենք փնտրում ենք հենց ձեզ, ով մեր սկզբունքներին համպատասխան կսպասարկի մեր հաճախորդներին։
Պարտականություններ
- Իրականացնել խանութում առկա ապրանքների վաճառք,
- Օգնել հաճախորդին ապրանքի ընտրության հարցում,
- Լիարժեք խորհրդատվություն տարամադրել ապրանքների սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
- Ներկայացնել ապրանքները՝ տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին,
- Հետևել գնապիտակների և ապրանքների ճիշտ դասավորվածությանը,
- Իրականացնել բարեհամբույր սպասարկում։
Պահանջներ
- Վաճառքի ոլորտում 1+ տարվա աշխատանքային փորձը պարտադիր է,
- MS Office-ի և 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
- Ռուսերեն լեզվի լավ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Թիմում աշխատելու և նախաձեռնողականությամբ հանդես գալու կարողություն,
- Կոնֆլիկտային իրավիճակներին սթափ արձագանքելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Առավելություններ
- Թիմային միջոցառումներ և հանդիպումներ,
- Պրոդուկտների մասին թրեյնինգներ,
- Աշխատակիցների համար զեղչեր,
- Երիտասարդ կոլեկտիվ և աշխատանքային միջավայր,
- Կարիերայի աճի հնարավորություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա։
Կարևոր է իմանալ նաև, որ նշված է մաքուր, վճարման ենթակա աշխատավարձը (հարկումից հետո)։
«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ գործունեությունը սկսել է 2009 թվականին՝ ունենալով արտադրական ուղղվածություն։ Որպես «Էլեկտրիկա» խանութ-սրահների ցանց սպառողներին հանդես ենք եկել ավելի ուշ։ Առաջին խանութ-սրահը բացվել է 2015 թվականի ապրիլի 1-ին, Երևանում և հիմա սպառողներին ներկայանում ենք 7 խանութ-սրահներով։ Նույն թվականին սկսվել են արտերկրներ արտահանումները՝ առաջինը հարևան Վրաստանի Հանրապետություն, հետո՝ Ռուսաստանի Դաշնություն։ Ընկերությունը զբաղվում է նաև ՀՀ տարածքում մեծածախ վաճառքով։
Ընկերությունը ներկայումս ունի 2 հիմնական ուղղվածություն՝ Լուսավորություն և Հոսանքի մոնտաժման պարագաներ։ Վերջին տարիներին զարկ ենք տվել սեփական ապրանքների արտադրությանը, որոնք սպառողներին ներկայանում են Electrica և EL Light ապրանքանիշերով։ Այս ամենի հետ մեկտեղ շարունակելով համագործակցությունը միջազգային բրենդների հետ: Լուսատեխնիկայի և Էլեկտրոմոնտաժային ապրանքների վաճառքով տեղական շուկայում առաջնային դիրքերում ենք։
Մենք զբաղվում ենք նաև ներկայացված ապրանքատեսակների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկումով, որն իրականացնում ենք մեր ընկերության կողմից ստեղծված սերվիս կենտրոնում։
Մեր խանութ-սրահներում սպասարկման գրավական է հանդիսանում սպասարկման բարձր որակն ու ազնվությունը, ինչպես նաև թիմի կողմից ստեղծվող ջերմ միջավայրը։