Խորհրդատու-վաճառող (ուհի)
SDM LLC
Նկարագրություն
By Kaori խանութ-սրահը աշխատանքի է հրավիրում դրական, նպատակասլաց, խնամքի և գեղեցկության ոլորտում շարունակաբար նորը սովորելու ցանկությամբ վաճառող - խորհրդատուի:
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում և բարեհամբույր շփման կարողություն,
- Ապրանքատեսականու վերաբերյալ անհրաժեշտ և ամբողջական տեղեկատվության ապահովում,
- Վաճառքի և հաղորդակցման հմտություններ,
- Հետևել խանութի մաքրությանը, կարգուկանոնին և արտադրանքների ճիշտ դասավորվածությանը,
- Աշխատասիրության և պատասխանատվության բարձր զգացում։
Պահանջներ
- Սահուն և գրագետ խոսք,
- Oտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն),
- Արագ սովորելու ունակություն,
- Աշխատասիրության և պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 10:00-16:00 կամ 16:00-21:00:
Մենք զբաղվում ենք հիգիենիկ պարագաների, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով: Ընկերությունն ունի ավելի քան 50 աշխատակից Երևանում,մարզերում և ԼՂՀ-ում: Համագործակցում ենք գրեթե բոլոր ցանցային և ոչ ցանցային սուպերմարկետների, դեղատների և խանութների հետ: Հպարտորեն կարող ենք փաստել, որ ընկերությունը զբաղեցնում է իր ուրույն տեղը այժմյան շուկայում: Մշտապես հետևելով հայաստանյան շուկայի զարգացմանը, մենք հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին: Մենք հանդիսանում ենք Ձեզ առավել հայտնի հետևյալ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Libero-մանկական տակդիրներ, վարտիքներ Tena-մեծահասակի տակդիրներ,սավաններ, վարտիքներ Zewa-զուգարանի թուղթ, անձեռոցիկ Libresse-կանացի հիգիենիկ միջադիրներ Tork-Պրոֆեսիոնալ օգտագործման համար նախատեսված թղթե սրբիչի, զուգարանի թղթի, օդազերծիչի, հեղուկ օճառի, զուգարանակոնքի թղթի դիսպենսերներ, իրենց համար նախատեսված լիցքավորող պարագաներով, ինչպես նաև սավաններ (հիվանդանոցներում օգտագործելու համար), աղբաման, անձեռոցիկ Freken Bok - տնտեսական պարագաներ տան համար (լատեքսային ձեռնոցներ, աղբի տոպրակներ, անձեռոցիկներ, ապակիների,կահույքի, հատակի մաքրման համար նախատեսված լաթեր, խոհանոցային սպունգ), Novita, Lady Cotton - հիգիենիկ պարագաներ (բամբակե սկավառակ, ականջի փայտիկներ, կոսմետիկ թաց անձեռոցիկներ) Smile, Fresh Berry, SuperFresh - մանկական, և ամենօրյա օգտագործման թաց անձեռոցիկներ,)