Խորհրդատու-վաճառող (ուհի)
Bolsero
Նկարագրություն
Եթե հետաքրքրված եք նորաձևությամբ, սիրում եք շփվել մարդկանց հետ և կարևորում եք բարձրակարգ սպասարկումը, հրավիրում ենք միանալու մեր թիմին։
Պարտականություններ
- Սպասարկել և խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին՝ BOLSERO-ի սպասարկման ստանդարտներին համապատասխան։
- Բացահայտել հաճախորդի կարիքները և օգնել կատարել համապատասխան ընտրություն։
- Իրականացնել վաճառքի ամբողջ գործընթացը՝ խորհրդատվությունից մինչև վաճառքի ավարտ։
- Ապահովել ապրանքների ճիշտ և էսթետիկ ներկայացվածությունը սրահում։
- Հետևել ապրանքների դասավորվածությանը, առկայությանը և սրահի կոկիկ տեսքին։
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող ուսուցումներին և մասնագիտական զարգացման ծրագրերին։
Պահանջներ
- Հաղորդակցման և հաճախորդների հետ աշխատելու լավ հմտություններ։
- Սպասարկման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
- Միջին մասնագիտական, թերի բարձրագույն կամ բարձրագույն կրթություն։
- Ռուսերենի և անգլերենի առնվազն բազային իմացություն։
- Բարեհամբույր, նախաձեռնող և հաճախորդակենտրոն մոտեցում։
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
- Լրիվ դրույքով (Full-time) աշխատելու հնարավորություն՝ օրական 8 աշխատանքային ժամ։
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ։
- Մասնագիտական ուսուցում և շարունակական զարգացում։
- Կարիերայի աճի հնարավորություն։
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
- Աջակցող և պրոֆեսիոնալ թիմային միջավայր։
- Աշխատանք նորաձևության և աքսեսուարների ոլորտում։
Հավելյալ նշումներ
Աշխատավայր՝ Դալմա մոլ և Երևան մոլ, Մեգա մոլ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ,ժամեր՝ 8 ժամ ։
Պայուսակների, դրամապանակների խանութ-սրահ։