
Խորհրդատու-վաճառող (ուհի)
Beko
Նկարագրություն
Մենք փնտրում ենք ակտիվ և աշխատասեր աղջիկներ և տղաներ Աբովյան քաղաքում Beko էլեկտրոտեխնիկայի և կահույքի նորաբաց սրահում որպես վաճառքի մասնագետ աշխատելու համար:
Անձնային հատկանիշները՝ աշխույժ, արագ սովորող, վաճառքի հմտություններով, պատասխանատու և պարտաճանաչ։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում՝ համաձայն սահմանված վաճառքի պլանային ցուցանիշների,
- Իրականացնել հաճախորդի սպասարկումը բարեհամբույր, ցուցաբերել անհատական մոտեցում, իրականացնել գործընթացը՝ խորհրդատվությունից - վաճառքի գրանցում,
- Հոգալ, որ ապրանքները պատրաստ լինեն վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, ցուցադրում,
- Ապահովել ապրանքատեսականու առկայությունը սրահում բրենդի կողմից սահմանված ցուցադրման ստանդարտներին համապատասխան, հետևել դրանց ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը,
- Հետևել գնապիտակների և ինֆորմացիոն պիտակների առկայությանը, նրանց ճշգրտությանը,
- Մշտապես ինքնակրթվել, հետևել շուկայի ընթացքին և փոփոխություններին, մասնակցել ընկերության կազմակերպած թրեյնինգներին։
Պահանջներ
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Թերի-բարձրագույն կրթություն,
- Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն և/կամ անգլերեն ցանկալի է,
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
- Պատասխանատվության բարձր մակարդակ,
- Տարիքը՝ 21-35տարեկան։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա, ժամերը մեկ օր՝ 10։00 - 19։00, հաջորդ օրը՝ 11:00-20:00։
Վաճառքից բոնուսներ։
Ինքնակենսագրականը ուղարկելուց նշել, որ դիմում եք Աբովյանի մասնաճյուղի համար: