Get our free app. It won't take up space on your device

Խորհրդատու-վաճառող (Պտղնի մասնաճյուղում)

Im Aygin

Location: Վերին Պտղնի, Սևանի մայրուղու սկզբնամաս
Salary:
Monthly up to 290,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline:
12/22/2026

Նկարագրություն

«ԻՄ ԱՅԳԻՆ» խանութ-սրահը հրավիրում է աշխատանքի խորհրդատու-վաճառողի՝ Պտղնիի մասնաճյուղում։

Աշխատանքը ներառում է ինչպես հաճախորդների սպասարկում և վաճառք, այնպես էլ ապրանքների ընդունում, տեղափոխում ու դասավորում։ Տեսականու մեջ կան նաև ծանր և խոշոր սարքավորումներ՝ մինչև 35 կգ քաշով, ուստի անհրաժեշտ է ֆիզիկական աշխատանքի պատրաստակամություն՝ անվտանգության կանոնների պահպանմամբ։

Փնտրում ենք պատասխանատու, աշխատասեր և տեխնիկայով հետաքրքրված աշխատակցի, որը պատրաստ է սովորելու և մասնագիտորեն զարգանալու մեր թիմում։

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում և խորհրդատվություն։

  • Ապրանքների ներկայացում, դրանց առանձնահատկությունների և կիրառման բացատրություն։

  • Հաճախորդի կարիքներին համապատասխան ապրանքների առաջարկում։

  • Ապրանքների ընդունում, տեղափոխում, դասավորում և ցուցադրության կազմակերպում։

  • Խանութի առօրյա աշխատանքներին մասնակցություն։

Պահանջներ

  • Ազնվություն, պատասխանատվություն և աշխատասիրություն։

  • Հաճախորդների հետ հաղորդակցվելու կարողություն։

  • Այգեգործական տեխնիկայի և գործիքների նկատմամբ հետաքրքրություն։

  • Նոր ապրանքներն ուսումնասիրելու և մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն։

  • Աշխատանքային պարտականությունների շրջանակում անհրաժեշտ ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն։

  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ։

Աշխատանքի պայմաններ

  • Աշխատավայր՝ Պտղնիի մասնաճյուղ, Կոտայքի մարզ, Սևանի խճուղի, Նորավան 55։

  • Հիմնական աշխատավարձ՝ առաջին աշխատանքային տարում՝ ամսական 170 000 դրամ, երկրորդ տարվանից նախատեսվում է աշխատավարձի բարձրացում։

  • Հավելավճար՝ աշխատանքի արդյունքներից կախված՝ մինչև 120 000 դրամ ամսական, միջինը՝ 60 000 դրամ և ավելի։

  • Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա, աշխատաժամերը՝ համաձայնեցմամբ։

  • Խանութի աշխատանքային ժամերը՝ 10:00–19:00։

  • Պաշտոնական գրանցում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

  • Պարտադիր բժշկական ապահովագրություն՝ ընկերության հաշվին։

  • Ամենամյա վճարովի արձակուրդ։

  • Ապրանքների վերաբերյալ ուսուցում և մասնագիտական զարգացման հնարավորություն։

  • Պրակտիկա՝ 10 օր՝ օրապահիկի տրամադրմամբ։

  • Փորձաշրջան՝ 1 ամիս։

Company օverview
address
Address
Երևան, Դավիթ Անհաղթի փ. 8/10
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 55 530525

«ՅՈՒՆԻԹՈՒԼԶ» ՍՊԸ-ն Հայաստանում այգեգործական և անտառտնտեսական տեխնիկայի, գործիքների, ոռոգման համակարգերի և հարակից ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող ընկերություն է։

Ընկերությունը Հայաստանում STIHL ապրանքանիշի բացառիկ ներմուծողն է և զարգացնում է «ԻՄ ԱՅԳԻՆ» (MY GARDEN) բազմաբրենդ խանութ-սրահները։

Մեր տեսականին ներառում է միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշերի արտադրանք՝ STIHL, FISKARS, CLABER, HUNTER, RAIN BIRD և այլ ապրանքանիշեր։

«ԻՄ ԱՅԳԻՆ» խանութ-սրահները գործում են Երևանում՝ Դավիթ Անհաղթի 8/10 հասցեում, և Կոտայքի մարզում՝ Սևանի խճուղի, Նորավան 55 հասցեում։ Նորավանում գործում է նաև STIHL տեխնիկայի սպասարկման և վերանորոգման կենտրոնը։

Մեր գործունեությունը հիմնված է որակյալ արտադրանքի, մասնագիտական խորհրդատվության, հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության և վաճառքից հետո սպասարկման վրա։

Մենք կարևորում ենք պատասխանատու, նախաձեռնող և մասնագիտական զարգացման պատրաստ աշխատակիցներին։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media