Խորհրդատու-վաճառող (Արցախի պող․ մասնաճյուղի համար)
Interfur LLC
Նկարագրություն
Ashley ամերիկյան կահույքի սրահին անհրաժեշտ է խորհրդատու-վաճառող։
Պարտականություններ
- Պատասխանատու լինել ապրանքների վաճառքի և հաճախորդների անհատական սպասարկման համար,
- Ապրանքի ընտրության հարցում հաճախորդին օգնության տրամադրում,
- Խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Ապրանքների վաճառքի խթանման ապահովում,
- Գովազդվող ապրանքների ներկայացնում, գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին տեղեկատվության տրամադրում,
- Գնապիտակների առկայության, նրանց ճիշտ դասավորվածության պահպանում,
- Ապրանքների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
- Անհատական պատվերների ձևակերպում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հաճախորդների հետ հաղորդակցվելու կարողություններ,
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Կազմակերպչական հմտություններ,
- Գերազանց հաղորդակցման հմտություններ ու հարաբերություններ հաստատելու ունակություն,
- Խնդիրներ լուծելու կարողություն և հաշվետվություն ներկայացնելու հմտություններ,
- Բարձր պատասխանատվության զգացում:
Հավելյալ նշումներ
Վարձատրությունը՝ աշխատավարձ միջին 350․000 դրամ։
Ashley Homestore-ը հիմնադրվել է 1945թ. 1000- խանութ-սրահ ամբողջ աշխարհում: Ընկերության տեսլականը. «Լինել լավագույն կահույք արտադրող Ընկերությունը»: ✔️Փափուկ կահույք ✔️Ճաշասենյակի հավաքածուներ ✔️Ննջասենյակի հավաքածուներ ✔️Գրասեղաններ ✔️Գորգեր ✔️Աքսեսուարներ ✔️Սպասք ✔️Անկողնային պարագաներ