Խորհրդատու – վաճառող (ապրանքագետ)
ASEDL LLC
Նկարագրություն
Միացի՛ր մեր թիմին և դարձի՛ր հաճախորդների վստահելի խորհրդատուն
Փնտրում ենք հաղորդակցվող, նախաձեռնող և արդյունքներին միտված վաճառքի խորհրդատուի, ով կօգնի հաճախորդներին ընտրել իրենց պահանջներին համապատասխան լավագույն լուծումները։
Պարտականություններ
- Հաճախորդների կարիքների բացահայտում և մասնագիտական խորհրդատվության տրամադրում։
- Ընկերության արտադրանքի ներկայացում՝ տեխնիկական բնութագրերի և առավելությունների բացատրությամբ։
- PVC և ալյումինե պրոֆիլների, դռների, պատուհանների, ֆասադային համակարգերի, ապակու և հարակից արտադրանքների վերաբերյալ խորհրդատվություն։
- Գնային առաջարկների կազմում և պատվերների ձևակերպման գործընթացի վարում։
- Հաճախորդների հետ երկարաժամկետ գործարար հարաբերությունների ձևավորում։
- Վաճառքի պլանների իրականացում և հաճախորդների բազայի վարում։
- Համագործակցություն ընկերության մյուս ստորաբաժանումների հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը
ցանկալի է, - Համակարգված աշխատելու կարողությունը պարտադիր է,
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, էլեկտրոնային փոստ և աշխատանքային
ծրագրեր, - Թիմում աշխատելու կարողություն,
- Պատասխանատվություն ճշտապահություն նախաձեռնողականություն և թիմում
աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա:
«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով: