Խորհրդատու-վաճառող
"Բարրի Թրեյդ" ՍՊԸ
Նկարագրություն
«Բարրի Թրեյդ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում խորհրդատու-վաճառողների՝ իր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Հաճախորդներին պատշաճ ներկայացնել ապրանքատեսականին,
- Իրականացնել վաճառք՝ խորհրդատվությունից մինչև ձևակերպում,
- Աջակցել հաճախորդներին ապրանքի ընտրության հարցում,
- Իրականացնել գանձապահական աշխատանքների վարումը,
- Հետևել ապրանքների դասավորությանն ու արժեքների համապատասխանությանը,
- Վարձակալությամբ տրամադրվող ապրանքների տրամադրում, խորհրդատվություն և փաստաթղթային ձևակերպում,
- Վարձակալության ժամանակացույցի վերահսկում։
Անհրաժեշտ հմտություններ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
- Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն, իսկ անգլերենը կդիտվի որպես առավելություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում (կդիտվի որպես առավելություն),
- Արագ սովորելու կարողություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
- Սթրեսակայունություն և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)։
Բարրի ընկերությունը իր գործունեությունը սկսել է ծավալել 2015թ․-ից։ Մենք առաջարկում ենք խնամքի և հոգատարության, գեղեցկության և առողջության ապրանքների, տնային և բուժ-հաստատությունների համար նախատեսված բժշկական սարքավորումների, օրթոպեդիկ պարագաների, բժշկական մահճակալների, սանիտարական և վերականգնողական հարմարանքների և շատ այլ ապրանքների լայն տեսականի: Գործում են 5 խանութ-սրահներ ք․ Երևանում, ինչպես նաև մասնաճյուղ՝ ք․ Վանաձորում և ք․ Թբիլիսիում։ Մեր առաքելությունն է՝ բարելավել մարդկանց կյանքի որակը: Մեզ կարող եք գտնել ֆեյսբուքյան, ինստագրամյան և լինքդինյան էջերում, ինչպես նաև մեր պաշտոնական կայքում։