Խորհրդատու-վաճառող
Miniso
Նկարագրություն
“Մինոսո Էյ Էմ” ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում խորհրդատու-վաճառողների։
Պարտականություններ
- Հաճախորդների բարեհամբույր և գրագետ սպասարկում, անհատական մոտեցում, վաճառքի ողջ գործընթացի կազմակերպում,
- Խանութ սրահում ապրանքների ընդունում և ցուցադրում,
- Ցուցադրման ստանդարտներին համապատասխան ապրանքատեսականու ճիշտ դասավորվածության ապահովում, գնապիտակների վերահսկում,
- Պահպանել կազմակերպության կողմից սահմանված ընթացակարգերը։
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի է),
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտի որպես առավելություն,
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն, ճշտապահություն և պատասխանատվության բարձր մակարդակ,
- Կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություն, սթրեսակայունություն։
Մինիսոն մանրածախ առևտրով զբաղվող ապրանքանիշ է, որն առաջարկում է բարձրորակ կենցաղային ապրանքներ, համակարգիչների և սմարթֆոնների աքսեսուարներ, էլեկտրոնիկա և ամենօրյա սպառման այլ ապրանքներ։
Հայաստանում ներկա պահին ունենք 11 խանութ-սրահներ։ Մատուցելով գեղեցիկ, բարձրորակ և հարմարավետ ծառայություններ՝ Մինիսոն վայելում է հաճախորդների սերն ու վստահությունը։