Խորհրդատու-վաճառող
Homer
Նկարագրություն
Մենք փնտում ենք խորհրդատու-վաճառող՝ միանալու մեր վաճառքի մեծ թիմին։
Պահանջներ
- Պահանջվում է իրականացնել խանութի ստանդարտներին համապատասխան սպասարկում և խթանել վաճառքի աճը՝ կատարելով անհատական և թիմային թարգեթները,
- Ակտիվորեն բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան լուծումներ՝ ըստ հաճախորդի կարիքի,
- Ճիշտ ներկայացնել ապրանքատեսականին՝ մասնակցելով ապրանքների դասավորության և անհրաժեշտ փոփոխությունների գործընթացին,
- Ձեռք բերել խորացված գիտելիքներ ապրանքների մասին՝ մասնակցելով բոլոր հանդիպումներին, մրցույթներին և ուսուցումանն ուղղված ծրագրերին։
Անհրաժեշտ հմտություններ
- Հաղորդակցական և բանակցային հմտություններ,
- Թիմային համագործակցություն և պատրաստակամություն,
- Հաճախորդակենտրոն մտածելակերպ և կարիքների բացահայտման հմտություններ,
- Մաթեմատիկական տարրական գիտելիքներ։
Homer-ը՝ նախկինում ՎԱԿ Գրուպը, հիմնադրվել է 2002 թվականին, Երևանում: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է շինանյութի մանրածախ առևտրով: Հետագայում, ընդլայնվելով, 2004 թվականից շինանյութ և դեկորատիվ պարագաներ է ներմուծում աշխարհի տարբեր երկրներից, և արդեն 2008 թվականից կազմակերպությունը հայտնվում է երկրի խոշոր հարկատուների ցանկում:
Այսօր Homer-ը ներկայանում է Հալաբյան 36/2 և Մազմանյան 1/1 հասցեներում: