
Խորհրդատու վաճառող
BIALETTI ARMENIA
Նկարագրություն
Աշխարհահռչակ BIALETTI ապրանքանիշի Հայաստանյան ներկայացուցիչ` BIALETTI ARMENIA -ն փնտրում է վաճառող խորհրդատու, DALMA առևտրի կենտրոնում գործող վաճառքի սրահում աշխատելու համար:
Սրահում ներկայացված են լինելու BIALETTI ապրանքանիշի սրճեփերի և սուրճերի շատ լայն տեսականի: Ներկայացված են լինելու հավաքածուներ, ստեղծված պաշտոնական համագործակցության արդյունքում այնպիսի հանրաճանաչ բռենդերի հետ ինչպիսիք են` Dolce&Gabbana, Mackenzichechilds, Bridgerton NETFLIX և այլն:
Սպասվում է հետաքրքիր փորձառություն սուրճի աշխարհում և աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ, ինչպես նաև մշտական հետաքրքիր և աշխատանքային մթնոլորտ, և առաջխաղացման հնարավորություն:
Պարտականություններ
- Պատշաճ կերպով ներկայացնել, վաճառքվող ապրանքատեսականին,
- Հաճախորդների հետ շբվել բարեհամբյուր և համբերատար,
- Աշխատանքի վայրում մշտապես լինել դրական տրամադրությամբ, խնամված և ներկայացուցչական տեսքով,
- Հետևվել վաճառքի սրահի հարդարմանը, մաքրությանը և ներկայացուցչական տեսք ունենալուն,
- Անել ամեն ինչ վաճառքի աճա ապահովելու համար։
Պահանջներ
- Առաջնահերթ դիտարկվում են իգական սեռի թեկնածությունները,
- Կրթություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում՝ ցանկալի է,
- Պարտադիր հմտություններ՝ աշխատասիրություն, ստրեսակայունություն, մարդկանց հետ շփվելու ունակություն,
- Ցանկալի հմտություններ՝ լեզուների իմացություն, կրեատիվ միտք, վաճառքների խթանման հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ ամեն օր, 10:00 - 22:00։
Moka Express»-ը իրական իտալական սրճային քաղաքակրթություն է: Իսկ «Bialetti»-ն դրա ստեղծողը և առաջատարը ողջ աշխարհում: Լինելով ճանաչված սրճեփ՝ այն ավելին է, քան ուղղակի իրը: «Moka Express»-ը արտացոլում է երջանկություն, խիզախություն, արվեստ և, իհարկե, իտալացիների կենսուրախ ապրելաոճը:
«Moka Express»-ի առաջին անգամ ներկայացվել է հանրությանը 1933 թվականին, և այն ժամանակից ի վեր մնացել է գրեթե անփոփոխ:
Իտալական խորհրդանիշ, որը նվաճել է սերունդների սրտերն ավելի քան 90 տարի՝ հավատարիմ մնալով ավանդույթներին: