Խորհդատու վաճառողուհի
AnnArka
Նկարագրություն
Ստոմատոլոգիական նյութերի և սարքավորումների խանութ–սրահին անհրաժեշտ են խորհրդատու-վաճառողուհիներ
Պարտականություններ
- Պատշաճ ներկայացնել ապրանքատեսականին հաճախորդներին, կատարել խորհրդատվություն և վաճառք,
- Աջակցել հաճախորդներին ապրանքի ընտրության հարցում,
- Հետևել ապրանքների դասավորությանն ու գների համապատասխանությանը,
- Վերահսկել ապրանքների պահպանման ժամկետներն ու ապահովել անհրաժեշտ քանակի առկայությունը վաճառասրահում։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կրթություն (բժշկական կրթությունը պարտադիր չէ, սակայն ցանկալի է՝ քույրական կամ ստոմատոլոգիական մասնագիտությամբ),
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում կդիտվի որպես առավելություն
- Բանավոր հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,
- Ճկունություն և թիմային աշխատանքի կարողություն,
- Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի)։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք վարձատրվող փորձաշրջան, որի ընթացքում հնարավորություն կունենաք խորացնել ձեր մասնագիտական գիտելիքներն ու զարգանալ վաճառքի ոլորտում։
Մենք գնահատում ենք աշխատակցի նախաձեռնողականությունն ու զարգանալու ցանկությունը, ապահովում ենք հարմարավետ աշխատանքային միջավայր և ընկերական թիմ;
Աշխատանքի ընթացքում նախատեսվում են լրացուցիչ վարձատրվող հանգստյան օրեր և աշխատավարձի վերանայում։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-18:00, շաբաթ՝ 10:00-16:00, հանգստյան օր՝ կիրակի։
Հասցե՝ ք․ Երևան, Գր․ Հասրաթյան 13/1։