Խոհարար (սուշիի մասնագետ)
Dragon Garden
Նկարագրություն
Dragon Garden ընկերությունը հրավիրում է աշխատանքի փորձառու սուշի պատրաստողի։
Պարտականություններ
- Սուշիների, ռոլլերի և այլ ճապոնական ուտեստների պատրաստում
- Սննդի անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում
- Աշխատանքային տարածքի մաքրության և կարգուկանոնի ապահովում
- Պատվերների ժամանակին և որակյալ պատրաստում
Պահանջներ
- Սուշի պատրաստողի աշխատանքային փորձ՝ պարտադիր
- Պատասխանատվություն և կարգապահություն
- Թիմում աշխատելու կարողություն
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ և ժամանակին վճարվող աշխատավարձ
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք
- Ընկերական և աջակցող թիմ
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
Dragon Garden ընտանեկան ռեստորանը բացվել է 2017-ի ամռանը և միանգամից դարձել ասիական խոհանոցի ամենահայտնի կենտրոններից մեկը Երևանում: Ռեստորանում մատուցվում են չինական, ճապոնական և թաիլանդական խոհանոցների ամենահայտնի և սիրված ուտեստները, իսկ ավանդական հոթ փոթը ՀՀ է բերել հենց Dragon Garden-ը: Զգացե՛ք Ասիայի շունչը Երևանի սրտում: