Խոհարար
Opera Suite Hotel
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է երեկոյան հերթափոխի խոհարար։
Պարտականություններ
- Ժամանակին և որակյալ իրականացնել ընթացիկ պատվերները
- Հետևել օգտագործվող մթերքի և մատուցվող ուտեստների որակին
- Հետևել պատրաստման տեխնոլոգիայի, գրամմաժների, չափանիշների պահպանմանը։
- Ապահովել աշխատատեղը բոլոր անհրաժեշտ խոհանոցային պարագաներով և ապրանքներով
- Ստուգել սննդի և ուտեստների բաղադրիչների թարմությունը
- Հավաստիանալ, որ ուտեստները տրամադրվում են արագ, բարձր որակով և ժամանակին
- Քաղաքավարի արձագանքել հյուրերի և ներքին հաճախորդների հարցումներին, բողոքներին, առաջարկություններին՝ հետևելով դրանց դրական լուծմանը
- Պահպանել խոհանոցի, աշխատանքային տարածքների և սարքավորումների մաքրությունն ու կարգուկանոնը։
- Պահպանել սննդի անվտանգության, սանիտարահիգիենիկ և HACCP պահանջները։
- Մասնակցել պաշարների վերահսկմանը և տեղեկացնել գլխավոր խոհարարին կամ խոհանոցի ղեկավարին անհրաժեշտ մթերքների պակասի մասին։
- Արդյունավետ համագործակցել խոհանոցի մյուս աշխատակիցների հետ՝ ապահովելով սահուն սպասարկումը։
- Պահպանել հյուրանոցի ներքին կանոնակարգը, աշխատանքի անվտանգության և առողջապահական պահանջները։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ որպես խոհարար
- Արագ և արդյունավետ աշխատելու կարողություն բարձր ծանրաբեռնվածության պայմաններում։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5/2 գրաֆիկ/ 8 ժամյա
- 096․20-10-60
Opera Suite Hotel-ը սյութ դասի նրբաճաշակ ու հարմարավետ հյուրանոց է Երևանի կենտրոնում: Տեղակայված լինելով աշխարհի ամենահին, բայց ժամանակակից քաղաքներից մեկում՝ այն նոր շունչ է հաղորդում միջավայրին և ապահովում է անմոռանալի հանգիստ: Այն ունի բոլոր անհրաժեշտ պայմաններն ինչպես ընտանեկան, այնպես էլ գործնական ճամփորդությունների համար: