Խոհարար
Checkin
Նկարագրություն
Փնտրում ենք հմուտ, արագաշարժ, կարգապահ և պատասխանատու խոհարար՝ Checkin Street Food սննդի կետում։ Մեր ռեստորանը գործում է street food և ինքնասպասարկման ձևաչափով՝ ստեղծելով ակտիվ և ժամանակակից միջավայր։
-
Աշխատանքային վայրը՝ Երևանից ընդամենը 10-15 րոպե հեռավորության վրա՝ Shangri La խաղատան հարևանությամբ՝ Աբովյան քաղաք չհասած։
-
Տրամադրվում է անվճար տեղափոխություն Կոմիտասից դեպի աշխատանքի վայր և հետ վերադարձ դեպի նույն վայրը։
-
Հերթափոխային գրաֆիկ՝ մեկ օր աշխատանք, մեկ օր հանգիստ՝ ժամը 10:00-ից մինչև 22:00-ը։
-
Աշխատավարձը հաշվարկվում է ժամավճարային սկզբունքով և վճարվում է յուրաքանչյուր 15 օրը մեկ։ Վճարը մեկ օրվա համար՝ 12․000 ՀՀ դրամ։
Պարտականություններ
- Պահպանել խոհանոցի մաքրությունն ու կարգուկանոնը
- Պատրաստել մինի հոթ-դոգ-եր, մինի պիցցաներ, մինի բուրգերներ, մակ ն չիզ, ֆրի և հավի փափկամսի կտորներ, մոցարելայի և հավի ձողիկներ, հոթ-դոգ-երը պատրաստի են, պիցցայի խմորը նույնպես
- Պահպանել խոհանոցի մաքրությունն ու կազմակերպվածությունը
- Արագ կողմնորոշվել և արդյունավետ աշխատել թիմում
Պահանջներ
- Խոհարարական ոլորտում աշխատանքային փորձ՝ առնվազն 1 տարի
- Կարգապահություն
- Արագաշարժություն և պատասխանատվություն
- Ճկունություն և թիմային աշխատանքում արագ կողմնորոշվելու ունակություն
Հավելյալ նշումներ
Հերթափոխային գրաֆիկ՝ մեկ օր աշխատանք, մեկ օր հանգիստ՝ ժամը 10:00-ից մինչև 22:00-ը։